Logo

Whatsapp-ը նոր գործառույթ է ստանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:36 / 06.03.2023LifeTech
null

Whatsapp-ը հնարավորություն է ստանում անջատել անհայտ համարներից եկող զանգերի ձայնը։

WhatsApp մեսենջերի օգտատերերը կկարողանան լուռ զանգեր ստանալ անհայտ համարներից։ Այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Դա հնարավոր կլինի մեսենջերի նոր գործառույթի շնորհիվ, որը թույլ կտա անջատել անծանոթ մարդկանց զանգերը: Գործառույթը ներկայում բետա թեստավորման փուլում է Android սմարթֆոնների վրա և կարող է միացված լինել կարգավորումներում:

Նշվում է, որ բաց թողնված և ստացված լուռ զանգերը, միևնույնն է, կցուցադրվեն զանգերի ցանկում, ինչպես նաև ծանուցումների կենտրոնում։ Նոր գործառույթը նախատեսված է պաշտպանելու օգտատերերին անցանկալի զանգերից, ինչպես նաև սպամերներից և խարդախներից, որոնք կարող են զանգահարել անձնական տվյալներ ստանալու կամ անցանկալի վճարում կատարելու համար:

Անհայտ համարներից զանգերը խլացնելու գործառույթը փորձարկման փուլում է, մեսենջերում այն ներդնելու ժամկետները մնում են անհայտ։