Logo

Ըստ Bloomberg-ի կրիպտոարժույթների աշխարհի ամենահարուստ մարդը Binance-ի ղեկավարն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 11.01.2022Լրահոս
CZ Binance - Ըստ Bloomberg-ի կրիպտոարժույթների աշխարհի ամենահարուստ մարդը Binance-ի ղեկավարն է

Bloomberg-ը Binance-ի գործադիր տնօրեն Չանպեն Չժաոյի կարողությունը գնահատել է 96 միլիարդ դոլար՝ դարձնելով նրան կրիպտոարժույթների աշխարհի ամենահարուստ մարդը։ Գործակալության վարկանիշում Չժաոն առաջ է անցել հնդիկ գործարար մագնատ Մուկեշ Ամբանիից (92.9 մլրդ դոլար): Bloomberg-ը խոստովանում է, որ Binance-ի ղեկավարի վիճակը կարող է էլ ավելի մեծ լինել, քանի որ նա կրիպտո ակտիվներ ունի։

Անցյալ նոյեմբերին Չժաոն հայտարարել էր, որ բիթքոիններ է գնել 2014 թվականին և պահպանել է դրանց մեծ մասը մինչ օրս: Գործարարին են պատկանում նաև Binance Coin տոկենները: Binance-ի ղեկավարը հավելել է, որ պատրաստ է նվիրաբերել իր կարողության 99%-ը, քանի որ իրեն ֆինանսապես անկախ մարդ է համարում։