Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մահապարտ ահաբեկիչները փորձել են մտնել մարզադաշտ

CTuddexWwAA8TJm 228x152 - Մահապարտ ահաբեկիչները փորձել են մտնել մարզադաշտ

The Wall-Street Journal-ը նոր մանրամասներ է բացահայտել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ մահապարտ ահաբեկիչներից մեկը ունեցել է Ֆրանսիա – Գերմանիա խաղի տոմս և փորձել է մուտք գործել մարզադաշտ: Սակայն ոստիկանները կանգնեցրել են նրան, որից հետո նա գործի է դրել մարմնին ամրացված ռումբը: Դրանից երեք րոպե անց հաջորդ մահապարտն է պայթեցրել իրեն մարզադաշտի մոտակայքում: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մարզադաշտի մոտ գտնվող Մաքդոնալդսի հարևանությամբ:

Մահապարտ ահաբեկիչները պլանավորել են մուտք գործել մարզադաշտ և մոտեցել են մուտքին խաղի մեկնարկից 15 րոպե առաջ, երբ մարզադաշտը արդեն լիքն էր, որպեսզի զոհերի թիվը մեծ լինի: