Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Միլանը» շարունակում է վերելք ապրել (տեսանյութ)

berto 228x128 - «Միլանը» շարունակում է վերելք ապրել (տեսանյութ)

Ա Սերիայի 11-րդ տուրի հերթական կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմում: Մայրաքաղաքը ներկայացնող «Լացիոն» հյուրընկալում էր «Միլանին»: Երկու շաբաթ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Սինիշա Միխայլովիչը շուտով հեռացվելու է իր զբաղեցրած պաշտոնից, սակայն վերջին 3 խաղերում, ի տարբերություն Մոուրինոյի, սերբ մասնագետը կարողացավ դուրս բերել իր թիմին ճգնաժամային վիճակից: Հանդիպման 25-րդ րոպեին Բերտոլաչին կարողացավ առաջ մղել «Միլանին»: 2-րդ խաղակեսի սկզբնամասում «Ռոսոներիների» 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման գնդակը դուրս մղելու պահին ծնկով հարվածեց իր թիմակից Ալեքսին, ով րոպեներ հետո արդեն հիվանդանոցի ճանապարհին էր: Բրազիլացուն փոխարինեց Մեքսեսը, ով արդեն 3 րոպե հետո գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը: Այդ երեկո «Միլանի» մոտ ստացվում էր ամեն ինչ և 79-րդ րոպեին Կարլո Բակկան հաշիվը դարձնում է 0-3, սակայն 6 րոպե անց փոխարինման մտած Կիշնան  կարողանում է թրջել հաշիվը: Արդյունքում ՝ 1-3 և «Միլանը» ավելի է մոտենում Ա Սերիայի առաջատարներին:

 

https://www.youtube.com/watch?v=GTbDA2MqNDk