Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նորայր Ասլանյանի գոլը չի փրկել «Ալմերե Սիթիին» պարտությունից

12190999 1158049767558558 344122289302187225 n 1 228x152 - Նորայր Ասլանյանի գոլը չի փրկել «Ալմերե Սիթիին» պարտությունից

Հոլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում Ռոտերդամի «Սպարտան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության է մատնել «Ալմերե Սիթիին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը:

Խաղի 53-րդ րոպեին, 2-0 հաշվի ժամանակ Նորայր Ասլանյանը աչքի է ընկել գոլով: 82-րդ րոպեին նա փոխարինվել է:

Սա Ասլանյանի 3-րդ գնդակն էր ընթացիկ առաջնությունում: Պարտությունից հետո «Ալմերե Սիթին» նախավերջին հորիզոնականում է: