Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Օզբիլիս. «Ինձ ժամանակ է պետք»

ozbiliz - Օզբիլիս. «Ինձ ժամանակ է պետք»

«Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում անցյալ տարի երկրորդ անգամ ծնկի վիրահատության ենթարկեցին, նշել է, որ իրեն դեռ ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար:

«Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում: Բայց ինձ ժամանակ է պետք, որպեսզի լիովին վերականգնվեմ ծանր վնասվածքից հետո: Անգամ ամենահայտնի ֆուտբոլիստներին է ժամանակ պետք: Ընդհանուր առմամբ, ես ինձ լավ եմ զգում, իսկ Ալենիչեվը ինձ լավ օգնում»,- ասել է Օզբիլիսը: