Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալ» – «Բարսելոնա». Նավասը կօգնի իր թիմին

navas 228x124 - «Ռեալ» - «Բարսելոնա». Նավասը կօգնի իր թիմին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահը կարող է մասնակցել Լա լիգայի առաջիկա տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կոստառիկացին բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ Նավասը ամբողջությամբ ապաքինվել է ստացած վնասվածքից:

Ըստ նույն աղբյուրի, դարպասապահը արդեն վաղը կմիանա իր խաղընկերներին:

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: