Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալ Սոլթ Լեյքը» հաստատել է, որ հետաքրքրվում է Մովսիսյանով

movsisyannn - «Ռեալ Սոլթ Լեյքը» հաստատել է, որ հետաքրքրվում է Մովսիսյանով

Ամերիկյան ՄԼՍ-ի ակումբ «Ռեալ Սոլթ Լեյքը» նորից սկսել է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հայտնել է ամերիկյան ակումբի գործադիր տնօրեն Կրեյգ Վեյբելը:

«Անհրաժեշտ է , որ «Սպարտակը» ինքը ցանկանա վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը: Այժմ բանակցություններ ենք վարում  և դրանք պետք է ինչ-որ ձև ավարտվեն:  Մենք երբեք չենք հրաժարվի ուժեղ հարձակվողից, բայց նա դեռ պայմանագիր ունի ռուսական ակումբի հետ»,- Վեյբելայի խոսքերն է մեջբերում Trove-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մովսիսյանը կարող է վերադառնալ  «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում հանդես է եկել 2007-2009թթ.: