Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան ՉԼ 1/8 եզրափակիչ

raheem sterling champions league uefa goal celeb sevilla manchester city 3372525 228x128 - «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան ՉԼ 1/8 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի առաջին 8 խաղերից հետո 2 թիմեր՝ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ նվաճեցին 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր:

А խմբի խաղում «Ռեալը» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և 10 միավոր հավաքեց՝ ապահովելով իր մասնակցությունը փլեյ-օֆֆին:

D խմբում «Մանչեսթեր Սիթին» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով «Սևիլիայի» նկատմամբ 3-1 հաշվով: Չնայած առաջին խաղում պարտությանը՝ «Սիթին» 9 միավորով: Թեև «Սևիլիան» հիմա ունի 3 միավոր և երկու տուրերի ընթացքում կարող է հավասարվել անգլիական թիմին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը կմնա «Սիթիին»:

Այսօրվա խաղերի արդյունքում ուղեգիր կարող են նվաճել նաև «Բարսելոնան», «Զենիթը» և «Վալենսիան»: