Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոբեն. «Իսկ ինչու՞ պետք է կասկածներ ունենամ Վան Պերսիի հաշվով»

van persie robben 1404911245 228x171 - Ռոբեն. «Իսկ ինչու՞ պետք է կասկածներ ունենամ Վան Պերսիի հաշվով»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարծիք է հայտնել այն մասին, որ Հոլանդիայի հավաքականում իր թիմակից Ռոբին վան Պերսին չի հայտնվել Ուելսի ու Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին հրավիրված ֆուտբոլիստների թվում։

«Մենք չենք քննարկելու այն հարցը՝ ցանկանում եմ Վան Պերսիին նորից տեսնել հավաքականում, թե՞ ոչ։ Ռոբինը ֆանտաստիկ հարձակվող է, նա հավաքականում բազմաթիվ խաղեր է անցկացրել։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Վան Պերսին թիմին որոշակի որակներ է տալիս, երբ դրա կարիքը կա։ Իսկ ինչու՞ պետք է կասկածներ ունենանք Վան Պերսիի հաշվով։ Մարզիչն է որոշում, թե արդյոք Ռոբինի մարզավիճակը բավարարում է նրա համար, որ նա հրավիրվի հավաքական»,- ասել է Ռոբենը։