Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սիսսեն ավարտում է ֆուտբոլային կարիերան (տեսանյութ)

cisse - Սիսսեն ավարտում է  ֆուտբոլային կարիերան (տեսանյութ)

34-ամյա հարձակվող Ջիբրիլ Սիսսեն հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:

«Տվյալ պահին ես չեմ կարողանում բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Հունվարին պետք է վիրահատվեմ և պրոտեզի կարիք ունեմ ազդրի շրջանում:

Պետք է լսել քո մարմնին: Այո, ես ավարտվում եմ ֆուտբոլային կարիերաս»,- ասել է Սիսսեն:

Նախկինում Սիսսեն հանդես է եկել «Օսերում», «Լիվերպուլում», «Մարսելում», «Լացիոյում» և մի շարք այլ ակումբներում:

«Օսերի» կազմում Սիսսեն երկու անգամ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու: 2005-ին «Լիվերպուլի» հետ նվաճել Չեմպիոնների լիգան:

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Սիսսեն անցկացրել է 41 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ:

https://www.youtube.com/watch?v=d9-eBBY5XSg

https://www.youtube.com/watch?v=j7vVeW9hSO8