Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Տրաբզոնսփորի» նախագահը մրցավարին փակել է մարզադաշտում

hi res 6cca03a4ab28fb799bb0ec6889ffb39c crop north 228x152 - «Տրաբզոնսփորի» նախագահը մրցավարին փակել է մարզադաշտում

Թուրքական «Տրաբզոնսփորի» նախագահ Իբրահիմ Հասիոսմանօղլուն, «Գազիանտեպսփորի» հետ 2-2 հաշվով ավարտված հանդիպումից հետո մրցավար Չատագայ Սահանին ու նրա երեք օգնականներին փակել է մարզադաշտում մինչև գիշերվա ժամը 4-ը՝ թիմի օգտին 11 մետրանոց չնշանակելու համար:

Նախագահը մրցավարներին բաց է թողել միայն այն բանից հետո, երբ զանգ է ստացել անմիջապես երկրի ղեկավար Ռեջեպ Թայիպ Էրդողանից: Մրցավարները դուրս են հանվել հատուկ ուժերի ուղեկցությամբ:

Հասիոսմանօղլուն պատժվել է 48613 եվրոյով և 280-օրյա որակազրկումով, որի ընթացքում չի կարողանա զբաղվել ակումբի ղեկավարումով: