Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ՄԼՍ

yura1 228x152 - Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ՄԼՍ

Վերջերս տեղեկություններին էին տարածվել, որ Մոսկվայի «Սպարտակը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատարստվում է տրանսֆերի հանել մի քանի ֆուտբոլիստների, որոնց մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Ամռանը խոսակցություններ կային, որ Մովսիսյանը կարող է վերադառնալ ՄԼՍ ՝ «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ, սակայն այդ ժամանակ հայ հարձակվողի գործակալներից մեկը հայտարարեց, որ Յուրայի տեղափոխությունը անհնարին է, քանի որ նա պայմանագիր ունի մինչև 2017թ. և Դմիտրի Ալենիչեվի նրա հետ մեծ հույսեր է կապում:

Եթե «Սպարտակը» ի վերջո որոշի բաժանվել հայ հարձակվողի հետ, ապա «Ռեալ Սոլթ Լեյքը» նորից կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին:

Այժմ Յուրան վերականգնվում է ստացած վնասվածքից: Ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը անցկացրել է 10 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: