Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ Ազգերի լիգայի շնորհիվ պայքարել 2020 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Հիմա մեր թիմին ավելի բարդ ու ավանդական փորձություն է սպասվում՝ ստանդարտ խմբային փուլ, որտեղ պետք է գրավել երկրորդ տեղը: Առնվազն երկրորդ տեղը: Այս անգամ անցումային խաղեր չեն լինելու, լավագույն երրորդ տեղ չի լինելու: Միայն երկրորդ կամ առաջին:
Թիմերն արդեն բաժանվել են զամբյուղների: Հայաստանի հավաքականը հանգրվանել է 5-րդ զամբյուղում: Մեր թիմը միանշանակ չի հայտնվի Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի ու Ֆարերյան կղզիների հավաքականների հետ: Թումանյանական խոսքերն այս պարագայում ամենաակտուալն են: Գործի գցենք «երանիներն» ու դիտարկենք տարբերակները, որոնց դեպքում մեր թիմը հնարավորություն կունենա պայքարելու ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Տարբերակներ՝ Շվեյցարիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա, Բելգիա, Ֆրանսիա. Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան
Այո, այո: Հենց Լեհաստանի հավաքականը: Այս պահին լեհեն այն նույն սարսափազդու տեսքը չունեն, ինչ նախորդ տարի այս ժամանակահատվածում: Աշխարհի 2014 թվականի առաջնությունում ձախողվելուց հետո Լևանդովսկին ու ընկերները ուշքի չեն գալիս ու արդեն ավելի քան 6 ամիս է՝ հաղթանակ չեն կարողանում տանել: Այո, մրցակիցները, իրոք, լուրջ էին՝ Պորտուգալիա, Իտալիա, Չեխիա: Սակայն Լեհաստանը Լեհաստան է մնում:
Թիմը կանգնած է սերնդափոխության ճանապարհին (ճիշտ, ինչպես մենք): Պիշչեկը, Գլիկը, Բլաշիկովսկին ու մյուսները պետք է վերջապես ճանապարհը զիջեն երիտասարդներին: Սա լավագույն տարբերակն է 1-ին զամբյուղից:
Եթե ոչ, գոնե… Շվեյցարիա
Վատագույն տարբերակ՝ Ֆրանսիա
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո