Ա սերիան չեմպիոն կունենա, նույնիսկ եթե առաջնությունը չեղարկվի - VNews
Բաժիններ

Ա սերիան չեմպիոն կունենա, նույնիսկ եթե առաջնությունը չեղարկվի

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունը չեմպիոն կունենա, եթե նույնիսկ Ա սերիան, որն այժմ դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այլևս չխաղարկվի:

«Կա ծրագիր, որին բոլորն առաջնահերթություն են տալիս. վերսկսել բոլոր ներքին առաջնությունները, բայց թե երբ և ինչպես դա կլինի՝ անհայտ է: Դիտարկվում էր խաղերն անցկացնել մինչև հունիսի 30-ը, բայց մենք այժմ ՖԻՖԱ-ի հետ քննարկում ենք նաև հունիսի 30-ից հետո խաղալու տարբերակը:

Վատագույն սցենարի դեպքում մենք ստիպված կլինենք չվերախաղարկել առաջնությունը, բայց այդ դեպքում մենք չենք չեղարկի արդյունքները. մենք կունենանք չեմպիոն, ինչպես նաև բոլոր այն թիմերը, որոնք եվրագավաթային տեղերում են, կմասնակցեն դրանց գալիք մրցաշրջանում, իսկ վերջին հորիզոնականների թիմերը կնահանջեն Բ սերիա», – ԻՖՖ նախագահի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ա Սերիայի վերադարձը մոտ է․ Մոմանիի ծաղրանկարը

Ա Սերիան կհաստատի մրցաշարի նոր օրացույցը հունիսի 1-ին

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

Պաշտոնական. Հայտնի է Ա սերիայի վերսկսման օրը

Sky Sport Italia․ Որտեղ և որ խաղով կարող է վերսկսվել Ա սերիայի ընթացիկ առաջնությունը

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Իտալական ֆուտբոլը նույնպես վերադառնում է. հայտնի է վերսկսման օրը

Որքան կարող է կազմել Ա սերիայի կորուստը կորոնավիրուսի պատճառով

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

Բալոտելին հեռանում է «Բրեշիայից»

Ա սերիան հաստատել է առաջնության վերսկսման օրը

Ռոնալդուն ներկայացրել է իր նոր սանրվածքը (լուսանկար)

Ռոնալդուն մարզման ժամանակ ոտքով գնդակն ուղարկել է զամբյուղը (տեսանյութ)

«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին