Ա սերիայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Ա սերիայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ավարտվեց թոփ 5 առաջնություններից վերջինը՝ Իտալիայի Ա սերիան: 9-րդ անգամ անընդմեջ չեմպիոն հռչակվեց «Յուվենտուսը», «Ինտերը» լավ մրցաշրջան անցկացրեց, բայց չկարողացավ գահընկեց անել «Յուվեին», «Լացիոն» ու «Ատալանտան» տպավորեցին իրենց հարձակվողական ու գեղեցիկ ֆուտբոլով՝ միաժամանակ ապահովելով իրենց տեղը լավագույն քառյակում, Մխիթարյանի «Ռոման», «Նապոլին» ու «Միլանն» էլ մրցաշրջանի երկրորդ հատվածում բավական հաջող ելույթներ ունեցան:

Հետաքրքիր պայքարում անցած առաջնությունում քիչ չէին նաև անհատապես փայլուն մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստները, որոնցից կազմել ենք խորհրդանշական հավաքական՝ փորձելով պարզել լավագույններին իրենց դիրքերում:

Դարպասապահ

Ա սերիա 2019/20-ի լավագույն դարպասապահ ընտրեցինք «Ինտերից»՝ Սամիր Հանդանովիչին: Առհասարակ, այս դարպասապահը վերջին տարիներին փայլում է, բայց մնում է ստվերում. Ա սերիայի ավարտված խաղարկությունում նրա շնորհիվ «Ինտերը» դարձավ ամենաքիչ գոլ բաց թողած թիմը՝ 36. Հանդանովիչը մի շարք դրվագներում փրկել է իր թիմին, ու համեմատաբար բավական քիչ սխալներ թույլ տվել:

Պաշտպաններ 

«Ինտերի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Միլան Շկրինիարը ևս մեծապես նպաստել է միլանցիների ամրությանը թիկունքում: Իզուր չէ, որ ուշադիր, ագրեսիվ, գրագետ ու արագ այս պաշտպանին իրենց թիմերում են ցանկանում տեսնել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Շկրինիարի խաղը շատերը համեմատում են Նեմանյա Վիդիչի լավագույն տարիների հետ:

Մեր թիմի պաշտպանության կենտրոնում է նաև «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Փորձառու ֆուտբոլիստը մրցաշրջանի ողջ ընթացքում «միայնակ» էր՝ Կիելինին վնասվածք ստացավ, Դեմիրալը՝ նույնպես, իսկ դե Լիխտն իր առաջին մրցաշրջանում անկայուն ելույթներ էր ունենում, ինչի ֆոնին փորձառու Բոնուչին բավական վստահ էր գործում ու իր թիմի պաշտպանության գծի առաջատարն էր:

Պաշտպանության աջ եզրում Խուան Կուադրադոն է. կոլումբացին մեծ հաջողությամբ տակտիկական մուտացիայի է ենթարկվել՝ եզրային հարձակվողից վերածվելով եզրային պաշտպանի: Կարելի է ասել՝ «Յուվեի» աջ եզրն ամբողջությամբ վստահվում է Կուադրադոյին, որը հասցնում է փակել իր գոտին ու միաժամանակ միանալ գրոհներին:

Ձախ եզրում «Միլանի» ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսն է՝ այս մրցաշրջանում «ռոսոներիների» ամենալուսավոր կետերից մեկը: Տեոն բավական լավ է հարմարվել թիմին ու առաջնությանը, «Ռեալում» անհաջող էտապից հետո կարողացել է վերգտնել իր լավագույն որակներն ու հիացնել թիմի երկրպագուներին: Տեոն շատ մեծ ուժ է նաև թիմի հարձակման գծի համար՝ 33 խաղ, 6 գոլ ու 5 գոլային փոխանցում:

Կիսապաշտպանություն

Կիսապաշտպանության կենտրոնում Ա սերիան կրեատիվ ֆուտբոլիստների պակաս այս մրցաշրջանում չի զգացել: Նրանցից առաջինը «Լացիոյի» ֆուտբոլիստ Լուիս Ալբերտոն է, որն անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը. Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ միասին նա իր թիմի առաջատարներից է, խփել է 6 գոլ ու կատարել 16 գոլային փոխանցում: Առանց իսպանացու այս «Լացիոյին» անհնար է պատկերացնել:

Հեռանանք «Լացիոյից», բայց ոչ Հռոմից: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայում ու «Ռոմայում» իր առաջին իսկ մրցաշրջանում կարողացավ տպավորիչ ու նշանակալի մրցաշրջան անցկացնել. վնասվածքների պատճառով առաջին խաղաշրջանում քիչ խաղալով՝ Մխիթարյանը հրաշալի երկրորդ շրջան ունեցավ: Իհարկե՝ Հենրիխին օգնեց նաև ժամանակը, բայց Մխիթարյանից ավելի լավ խաղ անհնար էր սպասել. Հենոն հարձակվում է, պաշտպանվում, աշխատում, ստեղծում, շատ դեպքերում էլ նախաձեռնում ու իրացնում պահերը: 22 խաղում խփած 9 գոլն ու 5 գոլային փոխանցումը դեռ ամբողջությամբ չեն արտացոլում Մխիթարյանի կարևորությունը Ֆոնսեկայի թիմի համար:

Անկասկած՝ Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկն էր «Ատալանտայի» ֆուտբոլիստ Պապու Գոմեսը. ևս մեկ խաղացող, որ իր թիմի համար շարժիչ ուժ էր, «Ատալանտայի» բարձր արդյունավետությունն ու ապշեցնող թվերը հարձակման գծում չէին լինի առանց Գոմեսի. 32-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 36 խաղում խփեց 6 գոլ ու 16 անգամ կատարեց գոլային փոխանցում:

Հարձակում

Ա սերիայի ավարտված խաղարկության հարձակվողները նույնպես չհիասթափեցրին: Ավելին՝ Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն ռմբարկուն, «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը հենց Իտալիայից է: Արդեն հասկացաք, որ խոսում ենք Չիրո Իմոբիլեի մասին: Վայրիվերումներով ու դժվարություններով անցկացրած կարիերայում Իմոբիլեն պատմական ու սենսացիոն կերպով կարողացավ առաջ անցնել Մեսիից, Ռոնալդուից, Մբապեից, Լևանդովսկուց ու մյուս թոփ հարձակվողներից՝ խփած 36 գոլով նվաճելով «Ոսկե խաղակոշիկը»: Իմոբիլեն այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում դեռ շատ կհայտնվի:

Հերթական անգամ բարձր արդյունավետությամբ փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ինչպես իր կարիերայի մի քանի մրցաշրջաններում՝ այս անգամ էլ Կրիշը փայլեց հունվարից հետո: Ռոնալդուի գոլերը մի շարք խաղերում «Յուվեի» համար հաղթանակի բանալի են եղել, երբ թիմի մոտ ոչինչ չի ստացվել (ինչն այս տարի քիչ չի եղել): Ռոնալդուն դարձավ 31 գոլի հեղինակ, ինչպես նաև ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն ցուցանիշն ունեցավ թոփ 5 առաջնություններում՝ խփելով 10 գոլ: Կրկին որոշիչ ու կրկին չեմպիոն:

Եվ մեր թիմի վերջին հարձակվողը «Ինտերից» է՝ Ռոմելու Լուկակուն: Բելգիացին դեռ նախորդ ամռանն էր ասում, որ իր սրտի առաջնությունն Ա սերիան է, իսկ թիմը՝ «Ինտերը»: Լուկակուն Միլանում հարմարվելու խնդիր չունեցավ, ու նորաձևության մայրաքաղաք ժամանելուց անմիջապես հետո սկսեց անել այն, ինչ լավագույնն է ստացվում իր մոտ՝ խփել գոլեր: Ա սերիայում նա խփեց 23 գոլ՝ 2 գոլով քիչ, քան իր կարիերայի լավագույն արդյունքը, որ գրանցել էր «Էվերտոնում» (25): Նույնիսկ Լաուտարո Մարտինեսի հավանական վաճառքից հետո, կարծես, «Ինտերն» անհանգստանալու տեղիք չունի:

Մարզիչ

Գուցե մտածեք, որ այս խորհրդանշական հավաքականում չափազանց քիչ էր 1 ներկայացուցիչը սենսացիոն մրցաշրջան անցկացրած «Ատալանտայից» (խփած 98 գոլ՝ լավագույնը Ա սերիայում): Բայց «Ատալանտան» անհատների ուժի վրա հիմնված թիմ չէ, այն միանշանակ մարզչական թիմ է. Ջան Պիերո Գասպերինի՝ հեքիաթային «Ատալանտայի» հաջողությունների ետևում կանգնած մարդը: Հենց Գասպերինիի մարտավարությունը, տակտիկական սխեմաները, որոշումներն ու իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներից առավելագույնը քաղելու ունակությունը Բերգամոյի համեստ թիմին հասցրին այնտեղ, որտեղ հիմա է՝ Ա սերիայի լավագույն քառյակ ու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: Գասպերինիի շնորհիվ հասկանում ենք, թե որքան մեծ կարող է լինել գլխավոր մարզչի գործոնը ակումբների զարգացման հարցում: Բրավո, Ջան Պիերո:

Այլ տարբերակներ

Ինչպես և մյուս խորհրդանշական հավաքականներում՝ այս դեպքում էլ ընտրությունը հեշտ չէր, քանի որ կային այլ ֆուտբոլիստներ, որոնք հրաշալի տարի էին ունեցել ու իսկապես արժանի էին խորհրդանշական հավաքականում տեղ ունենալուն. Շեսնի, Գոսենս, Ֆաբիան Ռուիս, Դիբալա, Իլիչիչ…

 

View this post on Instagram

 

Ու՞մ կփոխարինեիք այս կազմից 😇

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

Պյանիչը՝ կարիերայի լավագույն թիմակցի մասին. «Ռոնալդուն է մինչև «Բարսելոնա» տեղափոխությունը»

Իմոբիլե․ «Նա իմ կուռքն է եղել, «Ոսկե գնդակը» նրան կտայի»

Աղբյուր. Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» Պիռլոյի պատճառով

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Մխիթարյանի վարկանիշային թիվը FIFA 21 տեսախաղում

Պաշտոնական․ «Սպորտինգի» ակադեմիան կվերանվանվի՝ ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Պիռլոն նշել է՝ ինչ ծրագրով է աշխատելու Ռոնալդուի հետ

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

«Ռոման» Ա սերիայում մեկնարկեց ոչ-ոքիով, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Մխիթարյանը՝ «կեղծ 9 համար»․ «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» դեմ խաղի համար

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

3 օր մինչև մրցաշրջանի մեկնարկը․ «Ռոման» հերթական մարզումն է անցկացրել (ֆոտո)