-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երկրում մարզական իրադարձությունները մինչև հունիսի 14-ն արգելելու հրամանագիր է ստորագրել՝ հաղորդում է Sport Mediaset-ը։
Ըստ աղբյուրի՝ նման որոշում է կայացվել՝ կորոնավիրուսի հետագա տարածման վերաբերյալ հստակ ինֆորմացիա հավաքագրելու համար։
Ստացվում է, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը, որը դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով և սպասվում էր, որ կշարունակվի հունիսի 13-ից, կարող է շարունակվել նշված ամսաթվից նվազագույնը մեկ շաբաթ անց։
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, թե Իտալիայի վարչապետը որոշել է հետաձգել թիմերի՝ ընդհանուր խմբով մարզումներին վերադառնալու գործընթացը՝ հաշվի առնելով բժշկական արձանագրությունները։
Մասիմո Մորատի․ «Մեսիին ձեռք բերելը յուրաքանչյուրի երազանքն է»
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո