Ա Սերիայում ռասիստական վանկարկումների դեպքում կկիրառվեն VAR-ի տեսախցիկները - VNews
Բաժիններ

Ա Սերիայում ռասիստական վանկարկումների դեպքում կկիրառվեն VAR-ի տեսախցիկները

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ա Սերիայում ռասիստական դրսևորումների մասին: Ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ այսուհետ հանդիպումների ժամանակ ռասիստական դրսևորումների դեպքում կիրառվելու են VAR-ի տեսախցիկները՝ մեղավորներին հայտնաբերելու համար:

«Ինձ չի հետաքրքրում, թե խաղերի ընթացքում նման դրսևորումներ քանի անգամ են լինում: Անկախ այն հանգամանքից, թե դա արվում է մեկ, երկու կամ տասն անձի կողմից, պետք է հարցին լուծում տրվի:

Մենք որոշել ենք ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել ռասիստական դրսևորումների դեպքում ու այս հարցում համագործակցում ենք ոստիկանության հետ: Այսուհետ ոստիկանության միջամտությամբ կդիմենք VAR-ի տեսախցիկների օգնությանը՝ տեղի ունեցածը պարզելու ու մեղավորներին գտնելու համար:

Ռասիստական դրսևորումները պարզելու մինչև այս եղած եղանակներն ինձ չեն գոհացնում, քանի որ որոշ դեպքերում պարզվում են՝ ովքեր են եղել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ, իսկ դա նորմալ չէ:

Մենք կարող ենք պայքարել ռասիզմի դեմ, եթե լինենք միասնական ու առաջ գնանք դեպի նույն նպատակը: Հենց դրա համար էլ մենք այսուհետ դեպքերի հանգամանքները պարզելիս կկիրառենք VAR-ի տեսախցիկները»,- Sky Sports-ը փոխանցում է Գրավինայի խոսքը:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

Մխիթարյանի վերադարձը, «Լիվերպուլի» այցը Լոնդոն. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ատալանտան» հաղթեց խոշոր հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Տորինոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Հանդանովիչի անսպասելի նվերը․ ինչպես «Տորինոն» բացեց հաշիվն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ատալանտայի» առաջատարը լավագույնն էր Ա Սերիայում հունիսին

«Ռեալի» բարդ արտագնա խաղը, ՄՅՈւ-ի բացառիկ շանսը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Նապոլի» – «Միլան» խաղը գոլառատ ստացվեց, բայց հաղթող չունեցավ (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր

20 տարի առաջ «Լացիոն» 2 շաբաթով համաշխարհային տրանսֆերային ռեկորդ սահմանեց

Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

Իմոբիլեն՝ «Լացիոյի» երկրպագուներին․ «Հանգիստ թողեք ընտանիքիս»

«Յուվենտուսն» 8 րոպե շարունակ անգամ 1 գրոհ չի կազմակերպել «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

Պայքար «կենդանության» և եվրագավաթների համար․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր