fbpx

ԱԱ-2022-ը կարող է անցկացվել ոչ միայն Քաթարում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նորից շեշտել է, որ աշխարհի 2022 թվականի առաջնության մասնակիցների քանակը կարող է ընդլայնվել մինչև 48 թիմով: Սակայն այդ դեպքում մի շարք խաղեր կարող են անցկացվել նաև Քաթարի հարևան երկրներում:

«Քաթարում կա 8 մարզադաշտ և նրանք պատրաստվում են աշխարհի առաջնությունն անցկացնել 32 թիմով: Պարտադիր չէ լինել Էյնշտեյն, որպեսզի հասկանալ, թե ինչքան դժվար կլինի առաջնությունն անցկացնել 48 թիմով այն երկրում, որտեղ կա ընդամենը 8 մարզադաշտ:

Այդ պատճառով հնարավոր է, որ մի քանի հանդիպումներ տեղի ունենան Քաթարի սահմաններից դուրս, որն, իհարկե, հավելյալ խնդիրներ կստեղծի: Մյուս կողմից կարծում եմ, որ ֆուտբոլը լավ առիթ է դժվարին հարաբերություններ ունեցող երկրների միջև կամուրջներ ստեղծելու համար:

Այս պահին ընթանում է բաց քննարկում մրցաշարի ընդլայնման հարցով: Եթե դա հնարավոր լինի, ես շատ երջանիկ կլինեմ: Եթե փոփոխություններ չլինեն և մնա 32 թիմերով տարբերակը՝ նույնպես ուրախ կլինեմ: Բայց մենք պետք է փորձենք», ասել է Ինֆանտինոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: