-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ Լիոնել Մեսին ու Անսու Ֆատին պատրաստվում են երկարաձգել իրենց պայմանագրերը:
«Մենք արդեն բանակցում ենք Մեսիի հետ՝ նրա պայմանագրի երկարաձգման հարցով: Չգիտեմ՝ մոտակա ժամանակներում ինչ նորություն կունենանք, ամեն ինչ կախված է Լեոյից ու իր գործակալից, բայց հուսով ենք, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա ակումբի համար: Չեմ կարող նշել, թե քանի տարվա պայմանագիր է նախատեսվում:
Ֆատիի հետ մենք ևս քննարկում ենք նոր պայմանագրի պայմանները: Նա շատ երիտասարդ է, պետք է պաշտպանենք նրան: Բանակցություններին մասնակցում են նաև Ֆատիի ընտանիքի անդամները», – Աբիդալի խոսքերն է փոխանցում Sport-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո