Աբիդալը բացահայտում է գաղտնիքները. Ինչու Նեյմարն ու Պոչետինոն չեն տեղափոխվել «Բարսելոնա» - VNews
Բաժիններ

Աբիդալը բացահայտում է գաղտնիքները. Ինչու Նեյմարն ու Պոչետինոն չեն տեղափոխվել «Բարսելոնա»

abidal - Աբիդալը բացահայտում է գաղտնիքները. Ինչու Նեյմարն ու Պոչետինոն չեն տեղափոխվել «Բարսելոնա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:06

-

-

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, որը վերջին տարիներին զբաղեցնում էր ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը, The Tehelgraph-ին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել Կատալոնիայում անցկացրած ժամանակահատվածի մասին:

Նեյմարի չկայացած տրանսֆերը

«Մեր թիմին վինգեր էր հարկավոր և ես ընտրեցի Նեյմարին: Դա որևէ կապ չուներ նրա անցյալի հետ, այլ այն պատճառով էր, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և բնածին վինգեր: Տրանսֆերային պատուհանի փակվելուց 10 օր առաջ Փարիզում էի, որպեսզի Լեոնարդոյի հետ քննարկեի Նեյմարի տրանսֆերը: 100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ նրա տեղափոխությունը կկայանար, բայց Բարտոմեուն ընտրեց Գրիզմանին: Եթե Անտուանի տեղափոխությունը չլիներ՝ Նեյմարը կվերադառնար «Բարսա»:

Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին

«2018 թվականի դեկտեմբերին ամբողջական վերլուծություն կատարեցինք Վալվերդեի ու նրա մարզչական շտաբի աշխատանքի վերաբերյալ: Եկանք այն եզրակացության, որ հարկավոր է փոխել մարզչին: Բարտոմեուն ինձ ասաց, որ դա հեշտ չի լինի: Արդյունքում, նա որոշեց նոր պայմանագիր կնքել Էրնեստոյի հետ»:

Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր նշանակման մասին

«Մինչև Կիկե Սետյենին նշանակելը, ես ցանկանում էի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Պոչետինոյին: Ակումբի ղեկավարությանն ասացի, որ շուկայում առկա տարբերակներից մեզ լավագույնն է հարկավոր, իսկ Մաուրիսիոն լավագույններից մեկն է: Վալվերդեին փոխարինելու համար իմ ցանկում էին Պոչետինոն, Սետյենը, Ալեգրին և Չավին»:

«Բարսելոնայի» խնդիրը մարզումներն էին

«Կարծում եմ՝ թիմին ավելի ծանր մարզումներ էին հարկավոր: Երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Գվարդիոլան էր, նա մեզ ստիպում էր ծանր մարզումներ անցկացնել: Բոլոր նվաճումներին կարող եք հասնել, եթե ամբողջ շաբաթվա ընթացքում ջանասիրաբար աշխատել եք»:

Մեսիի հետ կոնֆլիկտի մասին

«Կարծում եմ՝ այդ միջադեպը չի ազդել մեր հարաբերությունների վրա: Մենք շփվում ենք այնպես, ինչպես միշտ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նա ինձ այդպես չի փոխանցում». Մբապեն դժգոհել է Նեյմարից

«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Գրիզմանի տխուր վիճակագրությունը «Ատլետիկոյում»

Երկար սպասված վերադարձ. «Բարսելոնայի» հատյացուցակը՝ «Լևանտեի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» կարող է անակնկալ թեկնածու գլխավորել

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

Պոչետինո. «Հույս ունենանք՝ Մեսին կկարողանա մասնակցել «Սիթիի» դեմ խաղին

Պիկեն դժգոհել է «Բարսելոնայի» խաղային օրացույցից

«Բարսելոնան» կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ

Կուման. «Այստեղ կարող ես կարմիր քարտ ստանալ ոչնչի համար»

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

Հարոյանի վիճակագրությունը «Բարսելոնայի» դեմ խաղում

Հարոյանի «Կադիսը» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ (տեսանյութ)

«Կադիս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Լապորտան աջակցել է Կումանին

«Բարսելոնան» նոր տրանսֆեր է իրականացրել