-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Չելսին» մտադիր է կարճ ժամանակում կրկին աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը դառնալ: TuttoMercatoWeb-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է գումար չխնայել այդ նպատակին հասնելու համար:
Այդ պատճառով նա ամառային տրանսֆերային պատուհանի համար ծրագրում է լոնդոնցիներին 300 միլիոն եվրո հատկացնել: Այդ գումարը կարող է փոխվել կախված աշխարհում կորոնավիրուսային իրավիճակից:
Անգլիական ակումբում հնարավոր նորեկներից միայն մեկի վերաբերյալ են բոլոր տնօրենները միաձայն հավանություն տվել: Դա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն է:
Նորվեգացու պայմանագրի հրաժարագին կետն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի ամռանը և կազմելու է 75 միլիոն եվրո: «Չելսին» կարծում է, որ այդ ժամանակ նրանք չեն կարող հաղթել 20-ամյա ֆուտբոլիստի համար պայքարը: Այդ պատճառով Աբրամովիչը հանձնարարել է առաջիկա ամռանը «ցանկացած գնով» ձեռք բերել Հալանդի տրանսֆերը:
«Չելսին» կես տարի առաջ տրանսֆերների վրա ծախսել է 247 միլիոն եվրո:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո