-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հարցազրույց է տվել գերմանական ակումբի կայքին, որի ժամանակ անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։
– Ձեր վերջին միջազգային խաղում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլ խփեցիք Վրաստանի ընտրանու դարպասը (2։1)։ Արցախյան կոնֆլիկտի պարագայում այդ հաղթանակը, անկասկած, ավելացրեց զգացմունքները։
– Դա մեզ համար յուրահատուկ խաղ էր։ Հարցը միայն ֆուտբոլը չէր։ Մեր խաղով ցանկանում էինք նման դժվար պահին ուրախացնել հայ ազգին։ Նման պահերին յուրահատուկ ուրախություն չես զգում, այդ պատճառով ցանկանում էինք խաղալ հենց ազգի համար։ Այդ գոլից հետո շատ արձագանքներ ստացա։
– Եթե նման խաղում հաղթական գոլ եք խփում, Հայաստանում Ձեզ հերո՞ս են համարում։
– Ոչ, ես այդքան հեռուն չէի գնա։ Վերջիվերջո, մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում։ Ինձ համար հերոսները հիվանդանոցում աշխատող մարդիկ են։ Նաև մարդիկ, ովքեր պատերազմում կռվում են մեր երկրի համար։ Նրանք են իսկական հերոսները։
– Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ էր սկսվել Արցախում, և շատ փախստականներ տեղափոխվել էին Երևան։ Ինչպե՞ս եք արձագանքել այդ իրավիճակին։
– Շատ ցավալի էր։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց կյանքի համար։ Հուսով եմ՝ ամեն ինչ արագորեն կհանդարտվի։ Չպետք է 18 տարեկան պատանի տղան պատերազմ գնա։ Նման դեպքերում ֆուտբոլիստներս հասկանում ենք, որ մի քանի շաբաթ կամ ամիս չխաղալը դա իրականում լուրջ խնդիր չէ։
– Դուք ունե՞ք ազգականներ, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:
– Իմ որոշ ազգականներ Հայաստանում են, բայց բարեբախտաբար ստիպված չեն եղել թողնել իրենց տունը և փախչել։ Նրանք Երևանում են բնակվում։ Բայց այդ իրավիճակը նրանց վրա նույնպես ազդում է։ Հուսով եմ՝ շուտով երջանիկ լինելու ավելի շատ պատճառներ կլինեն։
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո