-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դեմ կայացած հանդիպումից հետո (1-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերոնշյալ մրցավեճում փոխարինման է մտել 59-րդ րոպեին և հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով իր ընդհանուր 3-րդ գոլը «Հոֆենհայմում» վերջին 2 պաշտոնական հանդիպումներում:
«Մենք, ցավոք, չկարողացանք օգտագործել մեր հիանալի պահը և հաշիվը դարձնել 2-2: Երբեմն կարող է այդպես պատահել, որ չիրացնես 11-մետրանոցը․ այսօր դա մեզ հետ տեղի ունեցավ: Մենք բարկացած ենք տուն վերադառնում: Ունեինք գոլ խփելու հնարավորություններ: Եթե ավելի վաղ հաշիվը դարձնեինք 1-2, ապա «քամբեք» իրականացնելու գերազանց շանս կունենայինք: Պետք է կենտրոնացվածություն ցույց տանք խաղերի հենց սկզբից և ավելի լավ պաշտպանվենք: Այդ դեպքում կրկին կսկսենք միավորներ հավաքել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում»,- Ադամյանի խոսքերը մեջբերում է «Հոֆենհայմի» պաշտոնական կայքը:
Ադամյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ ստանալու մրցույթ է հայտարարել (տեսանյութ)
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո