Ադամյան. «Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ» - VNews
Բաժիններ

Ադամյան. «Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ»

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը երկար դադարից հետո վերադարձել է թիմի մարզումներին: 27-ամյա ֆուտբոլիստը, որ ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակ դուրս մնաց շարքից, խոսել է իր առաջիկա նպատակների մասին:

«Շատ ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ թիմի հետ: Երկար ժամանակ միայնակ էի մարզվում, ինչը շատ դժվար էր: Թիմի հետ մարզումներն ուրախ են անցնում:

Ընկերական խաղերն ինձ համար շուտ եկան: Մենք պայմանավորվել ենք, որ ես աստիճանաբար եմ վերադառնալու, ու սկզբում մարզման միայն մի հատվածն եմ ընդհանուր խմբի հետ անցկացնելու: Մեծ հույսեր ունեմ, որ հաջորդ շաբաթ ես լիարժեք կկարողանամ մարզվել ընդանուր խմբի հետ ու կմասնակցեմ ընկերական խաղերին:

Կարծում եմ՝ լավն էր նախորդ մրցաշրջանը, ու ես կարողացա դրական տպավորություն թողնել: Վնասվածք ստացա այն ժամանակ, երբ լավ մարզավիճակ էի հավաքել. դա շատ հիասթափեցնող էր: Իմ գլխավոր նպատակը գալիք մրցաշրջանում լիովին վերականգնվելն է: Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ», – Ադամյանի խոսքերն է փոխանցում «Հոֆենհայմի» պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոյսի գոլը հաղթանակ բերեց «Բորուսիային», «Լայպցիգը» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Հայտնի է՝ ինչու Սարգիս Ադամյանը չտեղափոխվեց «Կրասնոդար»

Եվրոպա լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու զամբյուղները

«Մեր զինվորների հետ ենք»․ Արաս Օզբիլիսի և Սարգիս Ադամյանի գրառումները

«Հոֆենհայմն» ուժեղ էր «Բավարիայից» (տեսանյութ)

«Բավարիան» առաջին կեսից հետո պարտվում է «Հոֆենհայմին» (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Հոֆենհայմի» դեմ խաղում

«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում

Գերմանիայի գավաթ․ Ադամյանի «Հոֆենհայմը» հաղթեց 11-մետրանոցներով, «Բայերը» 7 գոլ խփեց

Մահացել է «Հոֆենհայմի» նախագահը

Ադամյանն ապաքինվել է վնասվածքից ու մասնակցել «Հոֆենհայմի» անցկացրած ընկերական խաղին (տեսանյութ)

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ադամյանը «Հոֆենհայմի» երկրպագուների նախընտրած հարձակման եռյակում է

«Հոֆենհայմը» քվեարկություն է սկսել՝ ընտրելու երկրպագուների վարկածով տարվա թիմը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

Սարգիս Ադամյանը նույնպես արձագանքել է սահմանին տիրող իրավիճակին