«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում - VNews
Բաժիններ

«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում

Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 2 տուր

27 Սեպտեմբեր 2020 - 17:30

4

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

1

Բավարիա Մյունխեն

1 - 0 Էրմին Բիչակչիչ - 16`

2 - 0 Մունաս Դաբուր - 24`

2 - 1 Ջոշուա Կիմիհ - 36`

3 - 1 Անդրեյ Կրամարիչ - 77`

4 - 1 Անդրեյ Կրամարիչ - 92`

Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում սեպտեմբերի 27-ին ուժերն են չափելու «Հոֆենհայմը» և «Բավարիան»:

«Հոֆենհայմի» պաշտոնական կայքն այդ խաղին ընդառաջ առանձնացրել է մյունխենյան թիմի հետ ամենահիշարժան հանդիպումների հնգյակը: Այդ շարքում տեղ է գտել նաև նախորդ առաջնությունում «Ալյանս Արենայում» կայացած մրցավեճը, որում հյուրերը Սարգիս Ադամյանի դուբլի օգնությամբ հաղթանակ էին տոնել 2-1 հաշվով:

Գերմանական ակումբը հետևյալ կերպ է բնութագրել այդ հանդիպումը․ «Սարգիս Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա 2019 թվականի հոկտեմբերի 5-ը: Հայ ֆուտբոլիստը ոչ ավելի, ոչ պակաս հենց «Բավարիայի» պես մրցակցի դեմ խաղում առաջին անգամ Բունդեսլիգայում հայտնվեց մեկնարկային կազմում ու դարձավ օրվա հերոսը․ հարձակվողը նախ բացեց հաշիվը, ապա, պատասխանելով Ռոբերտ Լևանդովսկիի գոլին, 79-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը: Դա «Հոֆենհայմի» առաջին արտագնա հաղթանակն էր «Բավարիայի» նկատմամբ, և հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ հենց Օկտոբերֆեստի ընթացքում»:

Հավելենք, որ Ադամյանը հայտավորված է եղել 1-ին տուրում «Քյոլնի» դեմ կայացած մրցավեճին (3-2), բայց մնացել պահեստայինների նստարանին: 27-ամյա ֆուտբոլիստը, որը վերջերս է ապաքինվել վնասվածքից, նախքան դա 1 խաղ էր անցկացրել «Հոֆենհայմի» երկրորդ թիմում:

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից»

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

Մյուլերն «Ատլետիկոյին» ավազակախումբ է անվանել

«Բավարիան» ջախջախեց «Ատլետիկոյին», «Լիվերպուլը» հաղթեց «Այաքսին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բավարիա» – «Ատլետիկո». Մեկնարկային կազմեր

«Բավարիա» – «Ատլետիկո» հանդիպումը կարող է հետաձգվել

«Բավարիան» հաղթեց, Լևանդովսկին ու Մյուլերը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ռոյսի գոլը հաղթանակ բերեց «Բորուսիային», «Լայպցիգը» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Բավարիան» Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

Լևանդովսկին վնասվածք է ստացել

Ֆեդե Վալվերդեի տրանսֆերի հարցով «Ռեալի» պատասխանը «Բավարիային» շատ հստակ է եղել

Հայտնի է՝ ինչու Սարգիս Ադամյանը չտեղափոխվեց «Կրասնոդար»

Պաշտոնական. Բունա Սարը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դուգլաս Կոստան վերադարձավ «Բավարիա»

Պաշտոնական. ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Բավարիա»

Պաշտոնական․ «Բավարիան» նոր տրանսֆեր իրականացրեց

Լևանդովսկիի պոկերը գերդրամատիկ խաղում․ «Բավարիան» հաղթեց «Հերտային» (տեսանյութ)