Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020 - VNews
Բաժիններ

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

da2d2sads - Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:18

-

-

Այսօր մենք չենք ամփոփի անցնող ֆուտբոլային տարվա գլխավոր իրադարձությունները. 2020 թվականը հերթականներից մեկը չէր մարդկության համար: Ֆուտբոլի վրա այն նույնպես մեծ ազդեցություն ունեցավ ու շատ հնարավոր է՝ բեկումնային տարի դարձավ՝ մի քանի հանգամանքներով պայմանավորված: Մենք միասին կփորձենք հասկանալ, թե ինչ իրողություններ տեղի ունեցան ֆուտբոլում, որոնք կարող են հավերժ փոխել այս մարզաձևի մի շարք գրված ու չգրված օրենքներ:

Կորոնավիրուս

Տարվա հենց սկզբից Չինաստանում բռնկված կորոնավիրուսը, որին մարդիկ Եվրոպայում քմծիծաղով էին վերաբերվում, թակեց նաև հենց հին աշխարհամասի դուռն ու անմիջապես մուտք գործեց նաև ֆուտբոլ: Ամենատարօրինակ, աննախադեպ տեսարաններին ականատես եղանք չարաբաստիկ համավարակի պատճառով, որի հետևանքները սկսեցին երևալ աստիճանաբար ու փուլերով:

Վարակի առաջին բռնկումը ֆուտբոլում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտա» – «Վալենսիա» խաղին. Լոմբարդիա մարզը, որի Բերգամո քաղաքը ներկայացնում է հենց Գասպերինիի թիմը, կորոնավիրուսի ամենամեծ օջախներից էր Եվրոպայում այդ ժամանակ: Վարակը բռնկվեց ոչ միայն մարզադաշտում հավաքված իտալացիների շրջանում, այլ Վալենսիայից ժամանած 3 հազար երկրպագուները նույնպես վերցրեցին վարակն ու իրենց հետ տարան Իսպանիա՝ Վալենսիան դարձնելով վիրուսից ամենաշատը տուժած քաղաքը, իսկ արդեն հետագայում վարակի ալիքը մեծ տարածում գտավ ողջ Իսպանիայում: Ֆուտբոլը կանգնեց, դադարեցին/հետաձգվեցին այդ պահին ընթացող բոլոր խաղերն ու մրցաշարերը, հետաձգվեց նաև ԵՎՐՈ 2020-ը: Բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբների աշխատակիցները, ինչպես և բոլորը, փակվեցին տներում մոտ 2-3 ամսով:

7ZNIqgXzqYpBmzVvd iYDm 960x638 - Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

Անցան շաբաթներ, ու ֆուտբոլային կառույցների ղեկավարները հասկացան, որ ոչ միայն կյանքը տխուր է առանց ֆուտբոլի, այլ որ ամենակարևորն է՝ այն ֆինանսական առումով ահռելի հարված է հասցնում ֆուտբոլին (որի մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև): Շարունակական բնույթ կրող առցանց քննարկումները, ի վերջո, տվեցին իրենց արդյունքները, և ֆուտբոլը վերադարձավ՝ իհարկե արդեն նոր կանոններով:

Թոփ առաջնություններից առաջինը, որ «համարձակություն ունեցավ» վերսկսել՝ Բունդեսլիգան էր. մայիսի 16-ին գնդակը կրկին սկսեց շարժվել գերմանական խաղադաշտերում, բայց՝ նոր իրականության մեջ:

  • Ամենատխուր նորույթը հանդիսականների՝ տրիբունաներից բացակայությունն էր: Մարզադաշտերը դարձան չեզոք՝ իր հարկի տակ խաղացող թիմը այլևս չուներ երկրպագուների աջակցությունը ստանալու առավելությունը մրցակցի նկատմամբ: Ժամանակի հետ, իհարկե, այս հարցին մասնակի լուծումներ գտնվում է. օրինակ՝ Անգլիայում հիմա ՊԼ-ի 10 թիմի մարզադաշտերում թույլատրվում է 3 հազար երկրպագու. մյուս 10 թիմերին շուտով նույնպես այդ հնարավորությունը կտրվի: «Այաքսը» հետաքրքիր մեթոդ է մտածել նույնիսկ համավարակի պայմաններում խնդրին լուծում տալու համար՝ հատուկ շնչառական սարքեր տրիբունաներում՝ վարակի տարածման վտանգը հասկանալու համար, և օդի ախտահանման համակարգ, որն էլ կօգնի խուսափել բակտերիաների տարածումից: Իսկ ահա Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակիցները՝ «Ռեալ Սոսյեդադն» ու «Ատլետիկը», այդպես էլ չհամակերպվեցին բասկյան այդ պատմական դերբին առանց երկրպագուների անցկացնելու փաստին, ու սպասելու են այնքան ժամանակ, մինչև եզրափակիչն անցնի լեփ-լեցուն մարզադաշտում: 2019/20 մրցաշրջանի եզրափակիչն անցկացվելու է 2021-ին. աբսուրդային է հնչում, չէ՞:
  • Երկար դադարից հետո ամբողջությամբ խախտվեց մրցաշրջանի կառուցվածքը, ու այն վերադարձնելու համար պետք էր չափազանց ծանրաբեռնված խաղացանկ մտցնել. այդպես էլ եղավ: Ավարտին չհասցված առաջնությունները վերսկսեցին հագեցած օրացույցով:
  • Որպեսզի հնարավոր լիներ դիմանալ այդ ռիթմին, ՖԻՖԱ-ն որոշում կայացրեց մեկ խաղում փոփոխությունների թիվը հասցնել 5-ի՝ նախկին 3-ի փոխարեն: Այսպես ֆուտբոլիստներն ինչ-որ չափով կխուսափեին անխուսափելի վնասվածքներից:
  • Ֆուտբոլում փոխվեցին ավանդույթներն ու սովորությունները. սոցիալական հեռավորություն՝ պահեստայինների նստարանին, միմյանց հետ մարզաշապիկներով փոխանակվելու արգելք, հեռուստացույցով լսել երկրպագուների արհեստական աղմուկ և այդպես շարունակ:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Բարսելոնայի» հայտարարությունը Սուպերլիգայի վերաբերյալ

Նոր Չեմպիոնների լիգա. ինչն է փոխվելու ամենահեղինակավոր մրցաշարում

Պիկե. «Սուպերլիգայի թվերը չեն համընկնում, ցանկացած մասնագետ կհաստատի»

Պարատիչին՝ Սուպերլիգայի մասին․ «Յուվենտուսի» լոգոյի փոփոխությունն էլ սկզբում վատ ընդունվեց, բայց հետո մեծ հաջողություն բերեց»

Տեբաս. «Սուպերլիգան ստեղծողների խնդիրն այն է, որ ունեն 6 Ֆերրարի, բայց ուզում են 7-րդը գնել»

Լապորտան խախտեց լռությունը․ «Սուպերլիգան անհրաժեշտություն էր»

«Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

Չեֆերինը չի բացառել, որ «Ռեալը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից

Պերես. «Յուվենտուսն» ու «Միլանը» դուրս չեն եկել Սուպերլիգայից, «Բարսելոնան» դեռ մտածում է»

«Սիթին» ևս մեկ քայլ մոտեցավ Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը (տեսանյութ)

«Սիթիի» պաշտպանն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի մրցավարական անձնակազմը

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Չեմպիոնների լիգայի ձևաչափը կարող է փոխվել 2024-ից ավելի շուտ

9-րդ ակումբը դուրս եկավ Սուպերլիգայից

«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը