Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020 - Page 2 of 4 - VNews
Բաժիններ

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

Տրանսֆերային շուկան փոխվեց

Կորոնավիրուսի պատճառած ամենածանր հետևանքը ֆուտբոլի համար՝ ֆինանսական ճգնաժամն է: Անխտիր բոլոր ակումբներն ու մրցաշարերը ծնկեցին համավարակի առաջ, որոշներն անգամ կանգնեցին սննկացման եզրին:

Ակումբների եկամուտներն ունեն հիմնական 3 աղբյուր՝ հեռուստատեսություն, հովանավորչական պայմանագրեր և տոմսերի վաճառք: Տոմսերի վաճառքի նվազումից տուժեցին բոլոր ակումբներն անխտիր, բայց ամենից շատ տուժեցին միջին և, առավել ևս, միջինից ցածր վարկանիշ ունեցող ակումբները. հասկանում եք, չէ՞, որ եթե ունես միջինից ցածր վարկանիշ, ապա չունես պահանջարկ, իսկ եթե չունես պահանջարկ, քո մասնակցությամբ խաղերը քիչ են հեռարձակվում,  այդ դեպքում քո եկամուտների առյուծի բաժինը ստացվում է տոմսերի վաճառքից, իսկ տոմսերի վաճառք այլևս չկա:

Բայց այնպես չէ, որ մեծ ակումբները ջրից չոր դուրս եկան. եթե, ի տարբերություն փոքր թիմերի, գրանդների եկամուտները մեծ են, ապա մեծ են նաև նրանց ծախսերը, մասնավորապես՝ ֆուտբոլիստների/աստղերի աստղաբաշխական աշխատավարձերը, որոնց շեմը հաստատ կիջնի ֆուտբոլում ու, հնարավոր է, այլևս երբեք չլինեն նախկին թվերը: «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նման գրանդները, օրինակ, շատ տուժեցին այս հարցում. «Բարսելոնան», որ ըստ L’Equipe-ի տվյալների, Մեսիին ամսական վճարում է 8.3 միլիոն եվրո (!!!), 2 անգամ «կռվով-դավով» ստիպված եղավ նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: «Յուվենտուսի» աշխատավարձերի ֆոնդն այնքան էլ բարձր չէ, սակայն եկամուտների ընդհանուր թվից «Ծեր սինյորան» աշխատավարձերին հատկացնում է 71%` թույլատրելիից էլ մեկ տոկոսով ավելին:

Մյուս գրանդները կարողացան գլուխը պահել ջրի վրա, սակայն չկարողացան քայլ առաջ անել տրանսֆերային շուկայում: Օրինակ՝ «Ռեալը» եկամուտներ/ծախսեր հարաբերակցությամբ կարողացավ հավասարակշռություն պահպանել. «Արքայական ակումբն» ունեցավ 10 տոկոսի կորուստ և 10 տոկոսով կրճատեց ֆուտբոլիստների աշխատավարձը: «Այդուհանդերձ, մենք չենք կարող ֆուտբոլիստներին ասել՝ եկեք կրճատենք ձեր աշխատավարձը և 50-60 միլիոն եվրոյով նոր ֆուտբոլիստ գնենք», – հայտարարեց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Ակումբների՝ ավելի քիչ վճարունակ լինելու պայմաններում էլ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կտրուկ նվազեցին: Transfermarkt կայքը, որ ֆուտբոլիստների արժեքները սահմանող հարթակն է դարձել, միանգամից 20 տոկոսով իջեցրեց բոլորի գինը, և այդպիսի իրավիճակ էլ ստեղծվեց ամառային պատուհանին. օրինակ՝ Լերոյ Սանեն, որի համար «Սիթին» 2019-ի ամռանը պահանջում էր 110 միլիոն եվրո, «Բավարիա» տեղափոխվեց ընդամենը 45 միլիոն եվրոյի դիմաց: «Մանչեսթեր Յունայթեդը», որ Պոլ Պոգբայի համար 170 միլին եվրոյի առաջարկի մասին անգամ չէր ուզում լսել, այսօր պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել ֆրանսիացուն, իսկ «Բարսելոնան», տեսնելով, որ Ուսման Դեմբելեի ու Ֆիլիպե Կոուտինյոյի համար անգամ 80 միլիոն եվրո վճարող չկա, ստիպված ևս 1 շանս տվեց նրանց: Ֆինանսական գծով փորձագետների մի մասն ասում է, որ այս ամենը կարող է ժամանակավոր լինել, և որ 2-3 տարի հետո մենք կրկին կտեսնենք 222 միլիոնանոց տրանսֆերներ, իսկ մի մասը կանխատեսում է շուկայի առհավետ փոփոխություն. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի նոր աղետ չի լինի, և որ ակումբներն իրենց հույսը կդնեն ֆուտբոլիստների խղճին՝ աշխատավարձերի նվազեցման մասով:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Կարո՞ղ է մեկ երկրում անցկացվել ԵՎՐՈ 2020-ը. ՈւԵՖԱ-ն պարզաբանել է

Գվարդիոլան հեգնում է.«Մենք շատ փող ունենք ու կարող ենք գնել թոփ ֆուտբոլիստների»

Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»

Գվարդիոլան կրկնեց Մոուրինյուի ցուցանիշը. ռեկորդը պատկանում է Ֆերգյուսոնին

Գասպերինի. «Եթե խոսեմ կարմիր քարտի մասին, ինձ կորակազրկեն 2 ամսով»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Մենդիի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. Առաջին կեսից հետո «Ատալանտան» 10 ֆուտբոլիստով է «Ռեալի» դեմ, «Սիթին» հաղթում է (տեսանյութ)

«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Բորուսիա Մ.» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան սլանում է դեպի բացարձակ ռեկորդ. որն է նշաձողը

ՈւԵՖԱ-ն երկու մրցաշար չեղարկեց

Սուպերգոլ խփած Ժիրուն կարիերայի ռեկորդ սահմանեց