Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020 - Page 3 of 4 - VNews
Բաժիններ

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

«Մանչեսթեր Սիթիի» աննախադեպ դատավարությունը

2020-ի փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն ցնցող որոշում կայացրեց՝ պատժել «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական փաստաթղթերում կեղծիքներ հայտնաբերելու մեղադրանքով, որը «Սիթին», ըստ կառույցի, արել էր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար:

Ըստ պատժի՝ նախատեսվում էր «Սիթիին» 2 տարով դուրս թողնել եվրագավաթային մրցաշարերից ու տուգանել 30 միլիոն եվրոյով: «Սիթիի» համար դա նշանակում էր մի ամբողջ նախագծի ձախողում և մարզական ֆիասկո, ինչին հանգեցնելու էին մի շարք աստղերի՝ ակումբից հեռանալը, ունենալու էր ֆինանսական մեծ կորուստներ, ավելի ճիշտ՝ շահույթի բացակայություն՝ Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով: Մյուս կողմից՝ ՈւԵՖԱ-ն իր՝ առանց այդ էլ եվրոպական գրանդ ակումբների կողմից մի շարք պատճառներով սասանված հեղինակությունը, ուժն ու իշխանությունը դրեց կոնին:

Արդյունքում՝ «Սիթին» բողոքարկեց ՈւԵՖԱ-ի որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում: Ի՞նչ եղավ հետո. դատարանը մեղավոր ճանաչեց «Սիթիին», բայց, ուշադրություն, անհամեմատ մեղմացրեց պատիժը. ակումբին թույլատրվեց մասնակցել եվրագավաթներին, իսկ տուգանքի չափն էականորեն նվազեց:

Մոուրինյոն այդ հանգամանքը որակեց որպես խայտառակություն. «Եթե «Սիթին» մեղավոր չէ, ապա ինչո՞ւ է տուգանվում մի քանի միլիոն եվրոյով, բայց չի հեռացվում ՉԼ-ից: Եթե մեղավոր չես, քեզ չպետք է տուգանեն: Բայց եթե մեղավոր ես, ապա պետք է հեռացվես մրցաշարից: Սա մեծագույն խայտառակություն է», – նշել էր «Առանձնահատուկը»:

Մոուրինյոյի հետ համակարծիք է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Այսօր վատ օր է ֆուտբոլի համար: Ֆինանսական ֆեյր-փլեյի գաղափարը լավն է, բայց միայն այն դեպքում, երբ ենթարկվում ես դրան: Եթե չես պահում կանոնները, չպետք է խաղաս», – ասել էր Կլոպը:

ՈւԵՖԱ-ի վարկանիշն ընկավ, ֆինանսական ֆեյ-փլեյն էլ իր ուժը կորցրեց. «Սիթին» ցույց տվեց՝ ինչպես կարելի է շրջանցել այդ կանոնները և հանգիստ մարսել:

…Ու մեծ թափ հավաքեց Սուպերլիգայի ծրագիրը

Այս ամենից հետո եվրոպական գրանդների ու ՈւԵՖԱ-ի միջև պայքարը մեծ թափ հավաքեց արդեն նոր փուլում: Գրանդ ակումբները, որ արդեն մի քանի տարի է՝ քննարկում են նոր եվրագավաթ՝ Սուպերլիգա անունով մրցաշար ստեղծելու հնարավորությունը, արդեն շատ լուրջ են տրամադրված:

Ի՞նչ է իրենից ենթադրում Սուպերլիգան. այս գաղափարի գլխավոր հեղինակներից մեկը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է, որն իր մի քանի գործընկերների հետ համարում է, որ Չեմպիոնների լիգան, որպես մրցաշար, մարզական առումով սպառել է իրեն, որ մրցաշարին էվոլուցիա է պետք, և որ տարվա մեջ յուրաքանչյուր թիմի համար եվրագավաթային 15 խաղ անցկացնելը քիչ է: Մրցաշարը ենթադրում է ձևաչափ, որին հիմնականում կմասնակցեն գրանդ ակումբները, սկզբում կլինի խմբային փուլ՝ ավելի մեծ քանակի թիմերով, իսկ հետո՝ եզրափակիչ 8-ի փլեյ-օֆֆ, ինչպես եղավ նախորդ մրցաշրջանի ՉԼ-ում՝ Լիսաբոնում: Այդպես, օրինակ, «Ռեալ» – «Յուվենտուս» կամ «Բավարիա» – «Բարսելոնա» դիմակայություններն ավելի հաճախ կլինեն: Սուպերլիգայի հիմնադիր ակումբներն առաջարկում են նաև նվազեցնել ներքին առաջնությունների թիմերի քանակը՝ Սուպերլիգայի խաղերի ավելացման հաշվին: Սուպերլիգայի հիմնադիր ակումբները մշտապես իրավունք են ունենալու մասնակցել մրցաշարին:

Միամտություն կլինի կարծել, որ Պերեսի ու մյուս գրանդ ակումբների ղեկավարների գլխավոր մոտիվացիան մարզական էվոլուցիան է: Դե իհարկե, «Ռեալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի» ու մյուսների գլխավոր խնդիրը ֆինանսականն է, ինչն անհամեմատ ավելի մեծ շահույթներ է ենթադրում. եթե տարվա ընթացքում ավելի շատ լինի «Ռեալ» – «Յուվենտուս» հանդիպում, քան, օրինակ, «Ռեալ» – «Էլչե», ապա որքա՞ն կկազմեն գրանդների շահույթները հեռուստատեսությունից և տոմսերի վաճառքից. բնականաբար՝ ավելի շատ, մրցաշարի հաղթողն էլ կունենա ավելի մեծ շահում, քան հիմա ստանում է ՉԼ-ն հաղթելուց հետո:

Այս գաղափարին կտրականապես դեմ է ՈւԵՖԱ-ն, դեմ են ներքին առաջնությունների ղեկավարները: Ներքին առաջնությունները գրեթե ամբողջությամբ կկորցնեն իրենց հետաքրքրությունը, դե իսկ ՈւԵՖԱ-ն ծրագրում է 2024-ից հետո նոր ձևաչափ մտցնել Չեմպիոնների լիգայում (նորացված կանոններ, մի փոքր ավելի մեծ ֆինանսական շրջանառություն)՝ այդպիսով պայքարելով Սուպերլիգայի գաղափարի դեմ:

Սուպերլիգայի հնարավորության ու Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության մասին քննարկումները սկսել էին դեռ վաղուց, բայց այս տարին կարող է բեկումնային լինել նաև այս հարցում: Մինչև 2024-ը, այնուամենայնիվ, ամեն ինչ կլինի նույնը, քանի որ առաջիկա 3 տարիների վերաբերյալ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են, իսկ հեռուստատեսային իրավունքները՝ վաճառված:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Կարո՞ղ է մեկ երկրում անցկացվել ԵՎՐՈ 2020-ը. ՈւԵՖԱ-ն պարզաբանել է

Գվարդիոլան հեգնում է.«Մենք շատ փող ունենք ու կարող ենք գնել թոփ ֆուտբոլիստների»

Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»

Գվարդիոլան կրկնեց Մոուրինյուի ցուցանիշը. ռեկորդը պատկանում է Ֆերգյուսոնին

Գասպերինի. «Եթե խոսեմ կարմիր քարտի մասին, ինձ կորակազրկեն 2 ամսով»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Մենդիի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. Առաջին կեսից հետո «Ատալանտան» 10 ֆուտբոլիստով է «Ռեալի» դեմ, «Սիթին» հաղթում է (տեսանյութ)

«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Բորուսիա Մ.» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան սլանում է դեպի բացարձակ ռեկորդ. որն է նշաձողը

ՈւԵՖԱ-ն երկու մրցաշար չեղարկեց

Սուպերգոլ խփած Ժիրուն կարիերայի ռեկորդ սահմանեց