Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020 - Page 4 of 4 - VNews
Բաժիններ

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

2020-ի ֆուտբոլային գլխավոր իրադարձությունները՝ համառոտ

  • «Ռեալը» 34-րդ անգամ նվաճեց Լա լիգան: Զիդանի վերադարձից հետո սա առաջին լուրջ նվաճումն էր:
  • «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո դարձավ Անգլիայի չեմպիոն: Իսկ թե ինչ է նշանակում 30 տարի, կարող եք կարդալ այստեղ:
  • «Բարսելոնան» 2-8 հաշվով զիջեց «Բավարիային» ՉԼ 1/4 եզրափակիչում՝ կրելով իր եվրոպական պատմության ամենանվաստացուցիչ պարտությունը:

  • «Բավարիան» 7 տարվա դադարից հետո տրեբլ ձևակերպեց՝ նվաճելով Չեմպիոնների լիգան, Բունդեսլիգան ու Գերմանիայի գավաթը: Հետագայում «Բավարիան» նվաճեց նաև Գերմանիայի ու Եվրոպայի սուպերգավաթները, և կարող է հավասարվել «Բարսելոնային»՝ մեկ մրցաշրջանում նվաճելով 6 գավաթ, սակայն մեկ օրացուցային տարում «Բարսան» միակն է մնում 6 տիտղոսով, քանի որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվելու է 2021-ի փետրվարին:
  • «Չելսին»՝ չնայած կորոնավիրուսին ու ֆինանսական ճգնաժամին, բոմբեց տրանսֆերային պատուհանում՝ գնելով Վերներին, Զիեշին, Հավերցին, Չիլուելին, Տիագո Սիլվային և Էդուարդ Մենդիին: Ճիշտ է՝ նախկինում լոնդոնցիներն այս փաթեթի համար կվճարեին մոտ 450 միլիոն եվրո, ոչ թե՝ 250:
  • Լիոնել Մեսին ֆաքսի միջոցով «Բարսելոնայի» ղեկավարությանը դիմեց պաշտոնապես՝ իրեն վաճառելու խնդրանքով: Մեծ աղմուկ բարձրացավ, «Բարսելոնան» մերժեց Լեոյի խնդրանքը. ամիսներ անց ակումբի նախագահ Բարտոմեուն հեռացավ, իսկ Մեսին գերազանցեց Պելեի՝ մեկ ակումբի համար խփած գոլերի ռեկորդը:

  • Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես խզեց պայմանագիրը «Արսենալի» հետ ու 1 տարվա պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ՝ երկարաձգելու հնարավորությամբ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր փայլուն ելույթներով Ա սերիայի 3 ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է (7 գոլ, 6 ասիստ)՝ Ռոնալդուի ու Լուկակուի հետ միասին:

  • Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ հաղթեց Ազգերի լիգայի  C դիվիզիոնի 2-րդ խմբում և տեղափոխվեց B դիվիզիոն: Կապառոսը, ի դեպ, այս մարտին էր ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
  • 39-ամյա Զլատան Իբրահիմովիչը պայմանագիր կնքեց «Միլանի» հետ ու մեծապես օգնեց թիմին հսկայական առաջընթաց գրանցել: Այս պահին «Միլանն» առաջինն է Ա սերիայում. Զլատանը դեռ չի սպառվել:
  • France Football-ը որոշեց այս տարի չհանձնել «Ոսկե գնդակ» մրցանակը՝ պատճառաբանելով, որ մրցաշրջանը նորմալ ընթացք չի ունեցել: Որոշումը, իհարկե, վիճահարույց է՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մրցաշարերը վերսկսեցին ու ավարտին հասցվեցին, ու նաև, որ այս տարի կար վառ ընդգծված ֆավորիտ՝ Ռոբերտ Լևանդովսկին, որը բավարարվեց The Best մրցանակով:

  • Եվ ֆուտբոլային (ու ոչ միայն ֆուտբոլային) տարին իր տրամաբանական ավարտին հասցրեց մեծ կորուստ. 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան:

Այսպիսին էր 2020-ը ֆուտբոլում՝ արտասովոր, տարօրինակ, մեծ կորուստներով ու աղետներով, ինչպես և կյանքը, որում նույնպես գլոբալ ճգնաժամերի պակաս չզգացվեց. գոնե մենք դա լավ գիտենք: Հուսանք՝ 2021-ին կկարողանանք ամբողջությամբ վայելել ֆուտբոլը՝ իր ողջ գեղեցկությամբ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Կարո՞ղ է մեկ երկրում անցկացվել ԵՎՐՈ 2020-ը. ՈւԵՖԱ-ն պարզաբանել է

Գվարդիոլան հեգնում է.«Մենք շատ փող ունենք ու կարող ենք գնել թոփ ֆուտբոլիստների»

Նոր աստղերի մուտքն ու իսպանական ֆուտբոլի անկումը. ամփոփում ենք ՉԼ 1/8-ը

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»

Գվարդիոլան կրկնեց Մոուրինյուի ցուցանիշը. ռեկորդը պատկանում է Ֆերգյուսոնին

Գասպերինի. «Եթե խոսեմ կարմիր քարտի մասին, ինձ կորակազրկեն 2 ամսով»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Մենդիի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. Առաջին կեսից հետո «Ատալանտան» 10 ֆուտբոլիստով է «Ռեալի» դեմ, «Սիթին» հաղթում է (տեսանյութ)

«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Բորուսիա Մ.» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան սլանում է դեպի բացարձակ ռեկորդ. որն է նշաձողը

ՈւԵՖԱ-ն երկու մրցաշար չեղարկեց

Սուպերգոլ խփած Ժիրուն կարիերայի ռեկորդ սահմանեց