fbpx

Ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով Գաբուզյանն ապահովեց իր թիմի չեմպիոնությունը

Հովհաննես Գաբուզյանն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարանի թիմի կազմում դարձել է երկրի շախմատի ուսանողական առաջնության հաղթող:

Եզրափակչում Գաբուզյանի թիմը 2,5- 1,5 հաշվով հաղթել է ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբսթերի համալսարանի թիմին: Ուշագրավ է, որ իր թիմի հաղթանակն այդ մրցախաղում ապահովել է հենց Գաբուզյանը՝ պարտության մատնելով Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիին: Մյուս երեք պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի:

Նշենք, որ Հայաստանի 2017թ. չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարանում: Ուսմանը զուգահեռ նա մասնակցում է նաև ԱՄՆ-ում կազմակերպվող շախմատի մրցաշարերին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հովհաննես Գաբուզյանի հերթական հաջող ելույթն ԱՄՆ-ում

Հովհաննես Գաբուզյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հովհաննես Գաբուզյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հովհաննես Գաբուզյանը գլխավոր մրցանակը բաժանեց 7 մասնակիցների հետ

Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են

«Chessify»-ն շարունակեց հաղթարշավը

Հաղթողի գլխավոր հավակնորդը՝ միանձնյա առաջատար

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց առաջատարին

Շախմատի ՀՀ առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը միացավ չեմպիոնական մրցավազքին

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանի առաջատարի դիրքն անսասան է

Շախմատի ՀՀ առաջնություն. Զավեն Անդրիասյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Շախմատի ՀՀ առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Ռոբերտ Հովհաննիսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Չեմպիոնության համար պայքարը սկսվում է