-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը մեկնաբանել է իր մարզական կարիերան ավարտելու որոշումը։
«Ժամանակը եկել է։ Բազմիցս ասել եմ, որ նախքան քո հեռանալը ֆուտբոլն ինքն է հեռանում քեզնից։
Բժիշկներն ինձ երեկ ասացին, որ վիրահատական միջամտության կարիք ունեմ, և դա որքան շուտ լինի, այնքան լավ։ Դա ինձ անհրաժեշտ է, որ կարողանամ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում եմ։
Ցավոք, մարմինս ինձ ասաց՝ «բավական է»։ Այլևս չեմ կարող խաղընկերներիս օգնել այնպես, ինչպես ցանկանում եմ, այնքան, որքան նրանք արժանի են։ Սա պրոֆեսիոնալ մարզիկի կյանքն է, և ամեն ինչ շատ պարզ է։
Դժբախտաբար, մենք ստիպված ենք լինում հաղթահարել շատ ծանր ու բարդ ժամանակներ։ Խոսքն այժմ համաճարակի մասին է, որ մեզ շատ է վնասել, ու մենք պետք է շարունակենք պայքարը։
Այսպես թե այնպես ինձ համար անհանգստանալու կարիք չկա։ Ես ուղղակի ցանկանում էի իմ պատմությունը ներկայացնել ձեզ։ Եկեք մոռանանք այն եզրափակիչի մասին, որի համար երազել ենք, քանի որ մենք հրաժեշտի ժամանակ կունենանք։
Եվ այո՛, այդ ժամանակը եկավ, և իմ ուղին ավարտվեց՝ զարմանալի ու անմոռանալի սկզբից մինչև վերջ։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- գրել է Ադուրիսն իր թվիթերյան էջում։
— Aritz Aduriz (@AritzAduriz11) May 20, 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո