«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն և «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կպայքարեն Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։
Եգիպտացին նախորդ տարի նվաճել էր գլխավոր մրցանակը ու այս տարի ևս ֆավորիտ է։ Իսկ սենեգալցուն 2016-ին ու 2017-ին մի փոքր էր բաժանում տարվա լավագույնի տիտղոսից։
Գաբոնցի հարձակվողն էլ 5-րդ անընդմեջ անգամ է հայտնվում լավագույն եռյակում՝ այդ կերպ կրկնելով Յայա Տուրեի ու Մայքլ Էսեյնի ռեկորդը։ Սակայն Օբամեյանգի միակ հաղթանակը գրանցվել է 2015-ին։
Նշենք, որ հաղթողը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների ու ավագների քվեարկության արդյունքում։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունվարի 8-ին Սենեգալում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո