Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր 3 հայ ըմբիշ պայքարի մեջ են մտել ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ԱԳ 1/8 եզրափակիչում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով է մեկնարկել՝ պարտության մատնելով ռումինացի ըմբիշ Ռազվան Կովաչին: Քառորդ եզրափակչում Հարությունյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ։
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը նույնպես հաղթական մեկնարկ է ունեցել: Ալիխանյանը հաղթել է լեհ ըմբիշ Անդրժեյ Սոկալսյկուն, իսկ հետո արդեն՝ Գերմանիայի ներկայացուցիչ Օսման Չակիչին: Քառորդ եզրափակչում Ալիխանյանի մրցակիցն է լինելու իտալացի Ֆրանկ Մարկեսը:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը, ցավոք, պարտություն է կրել: Անդրեասյանը զիջել է Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո