-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը շարունակում է հաջող ելույթներն ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հարությունյանը, որ 1/8 եզրափակիչում հաղթել էր ռումինացի Ռազվան Կովաչին, 1/4 եզրափակիչում ծանր պայքարում 5:4 հաշվով հաղթանակի է հասել ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի սերբ ըմբիշ Ստևան Անդրիա Միչիչի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրայր Ալիխանյանն ու Հովհաննես Մաղաքյանը, ցավոք, պարտություններ են կրել: Ալիխանյանը 1/4 եզրափակիչում զիջել է իտալացի Ֆրանկ Մարկեսին, Մաղաքյանն էլ պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո