Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որն անցկացվելու է դեկտեմբերի 12-18-ը:
Մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճում մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:
Ամոյանը մեկնարկել է 1/8 եզրափակիչից: Եզրափակիչի ճանապարհին նա առավելության է հասել սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի(6-0), մոլդովացի Վալենտին Պետիչի(12-0) և թուրք Չենգիզ Արսլանի(7-0) նկատմամբ:
Եզրափակիչում, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, Մալխաս Ամոյանն ուժերը կչափի հունգարացի Բալինտ Կորպասիի հետ:
Այսօր ելույթ են ունեցել նաև Ռուդիկ Մկրտչյանը(55կգ), Սլավիկ Գալստյանը(67կգ) և Կարապետ Չալյանը(77կգ): Երեք ըմբիշներն էլ վաղն սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն, որը հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո