-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանի ակումբը՝ «Կայրաթը» մտադիր է գերիշխել ղազախական ֆուտբոլում և դրա համար 2 թոփ տրանսֆերներ է պատրաստում։ Այդ մասին հայտարարել էր ղազախ ինսայդեր Այդին Կոժախմետը և այդ նորեկներից մեկի անուն արդեն հայտնի է։ Հովհաննիսյանի թիմակիցն է դառնալու Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոն։
Ֆրանսիացին հնարավորություն է ունեցել «Պարտիզան» տեղափոխվել, սակայն սերբերը չեն կարողացել բավարարել նրա ֆինանսական պահանջները՝ տարեկան 1 միլիոն եվրո։ Փոխարենը, այդ գումարը համաձայնել է վճարել «Կայրաթը», որը շուտով պաշտոնապես կներկայացնի 27-ամյա ֆուտբոլիստին, գրում է Vesti.kz-ն։
Սանոգոն ղազախական ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրելու։
Հարձակվողը 2013 թվականին էր «Օսերից» տեղափոխվել «Արսենալ», սակայն չէր կարողացել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ։ Նրան վարձակալության են ուղարկել «Կրիսթալ Փելաս», «Այաքս» և «Չարլթոն»։ Վերջին երեք տարին Սանոգոն անցկացրել է «Թուլուզի» կազմում։
2020 թվականին «Կայրաթը» 16 տարվա դադարից հետո դարձավ Ղազախստանի չեմպիոն և ամռանը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո