Աղբյուր․ Կավանին ու Մենյեն այլևս ելույթ չեն ունենա ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայում - VNews
Բաժիններ

Աղբյուր․ Կավանին ու Մենյեն այլևս ելույթ չեն ունենա ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայում

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին և պաշտպան Թոմաս Մենյեն, որոնց պայմանագրերի ժամկետը թիմի հետ լրանում է հունիսի 30-ին, որոշել են չերկարաձգել պայմանագրերի ժամկետը թիմի հետ՝ հաղորդում է RMC-ը։

Հիշեցնենք, որ ակումբներն իրավունք են ստացել կարճ ժամանակով երկարաձգելու պայմանագրերի ժամկետն այն խաղացողների հետ, որոնց պայմանագրերը թիմի հետ լրանում են հունիսի 30-ին։ Սա նախատեսված է նրա համար, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից հետո թիմերը կարողանան ամբողջական կազմով ավարտել մրցաշրջանը։

ՊՍԺ-ի համար ազգային առաջնությունն ավարտված է, թիմը չեմպիոն է հռչակվել մրցաշարի վաղաժամ ավարտի արդյունքում, սակայն դեռևս ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում։ Սա նշանակում է, որ ոչ Կավանին, ոչ էլ Մենյեն չեն կարողանա մասնակցել թիմի՝ Չեմպիոնների լիգայի օգոստոսյան խաղերին, քանի որ մինչև այդ նրանց պայմանագրերի ժամկետը լրացած կլինի։

Իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ևս անդրադարձել է այս թեմային՝ իր թվիթերյան էջում նշելով, որ Թոմաս Մենյեի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա» շատ մոտ է։

Մենյեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է 2016 թվականից։ Լիգա 1-ի 2019-20 մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ աչքի ընկնելով 1 արդյունավետ փոխանցումով։

Էդինսոն Կավանին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2013 թվականից։ Լիգա 1-ի 2019-20 մրցաշրջանում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հեքիաթային. «Լայպցիգը» հաղթում է «Ատլետիկոյին» ու դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆելիշը եկավ, վաստակեց ու իրացրեց. «Ատլետիկոն» վերադառնում է (տեսանյութ)

Օլմոն առաջ է մղել «Լայպցիգին» «Ատլետիկոյի» հետ խաղում (տեսնայութ)

100%. Ուպամեկանոյի առաջին կեսը «Ատլետիկոյի» դեմ

Ֆլիկ. «Մենք գիտենք՝ ինչպես կանգնեցնել Մեսիին»

«Լայպցիգ»-«Ատլետիկո Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց պարզ է, որ նա Մեսիի մակարդակի չէ»

Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

Ապշեցուցիչ.Նեյմարը կրկնել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանալու ՊՍԺ-ից». Ալ-Հելաիֆի

Նեյմարը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է Չուպո Մոտինգին

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Սա ֆանտաստիկա է․ ՊՍԺ-ն վերջին վայրկյաններին խփած 2 գոլի շնորհիվ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Նեյմարի վրիպումը շատ նպաստավոր դիրքից (տեսանյութ)