fbpx
Բաժիններ

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 9 տուր

15 Նոյեմբեր 2019 - 21:00

0

Հայաստան

1

Հունաստան

0 - 1 Դիմիտրիս Լիմնիոս - 34`

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ ու նրան հրավիրել հավաքական՝ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին ազգային ընտրանուն աջակցելու՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանը մերժել է հրավերը, քանի որ ցանկանում է օգտվել առաջիկա երեք օրը մարզումներին տրամադրելու հնարավորությունից ու ամբողջությամբ ապաքինվել, քանի որ վնասվածքի պատճառով ավելի քան մեկ ամիս չի խաղացել։

Տեղեկություններ կան, որ Մխիթարյանը կարող է սկսել հիմնական խմբի հետ մարզումներն արդեն վաղը։ Չի բացառվում, որ նա հավաքականին աջակցելու միանա Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ մինչև հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ավարտը Մխիթարյանն ամբողջությամբ կապաքինվի վնասվածքից։

Նշվում է, որ Խաշմանյանն սկզբում հետաքրքրվել է Մխիթարյանի՝ վնասվածքից ապաքինման գործընթացով։ Հենրիխն անկեղծորեն ասել է, որ դեռևս պատրաստ չէ խաղալ, կցանկանար խաղալ հավաքականում նույնիսկ 1 ոտքով, սակայն «Ռոմայի» որոշմամբ՝ չի միացել ընտրանուն, որպեսզի ամբողջությամբ ապաքինվի վնասվածքից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է իր առաջին մարզումն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հայտացուցակը՝ «Վոլսֆբերգերի» դեմ խաղի համար

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

«Ռոման» արդեն որոշում է կայացրել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

Կոնտե. «Ինտերը» լավ շանսեր ուներ «Ռոմային» հաղթելու»

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմն «Ինտերի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Մխիթարյանը ֆիզիկական լավ վիճակում է»

«Ռոմայի» հայտացուցակը «Ինտերի» դեմ հանդիպման համար

Մխիթարյանն ու Սմոլինգը երկրպագուների հետ ընթրիքի են մասնակցել (ֆոտոշարք)

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են Ա Սերիայի առաջատարի դեմ խաղին (ֆոտոշարք)

ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆ փուլից կկիրառվի VAR համակարգը

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան