-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆրանսիայի առաջնությունը հատուկ է 28-րդ տուրի արդյունքներով ամփոփվել, որպեսզի «Լիոնը» եվրագավաթային ուղեգիր չկարողանա նվաճել՝ հաղորդում է Le Parisien-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը շատ վատ հարաբերությունների մեջ է «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասի հետ։ Վերջինը պարբերաբար իր դժգոհությունն է արտահայտում լիգայի ղեկավարությունից տարբեր առիթներով։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունն ամփոփվել է 28-րդ տուրից հետո։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ ՊՍԺ-ն հռչակվել է չեմպիոն, իսկ «Լիոնը», որ ընթանում էր 7-րդ հորիզոնականով, եվրագավաթային ուղեգիր չի կարողացել նվաճել՝ չնայած նրան, որ մրցաշարի շարունակման դեպքում բավական լավ հնարավորություն կունենար։
Ակումբը մրցաշարի պաշտոնական դադարեցումից հետո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ բողոքարկելու է կայացված որոշումը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո