Աղբյուր․ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանը չի շարունակվի - VNews
Բաժիններ

Աղբյուր․ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանը չի շարունակվի

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանը վաղաժամ կավարտվի՝ հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշումը կկայացվի մայիսի 15-ին գործկոմի նիստում՝ հաշվի առնելով ակումբների մեծ մասի դիրքորոշումը մրցաշրջանի հետագա ընթացքի վերաբերյալ։

Նշվում է, որ մրցաշարային աղյուսակն ամփոփվելու է ներկայիս դասավորությամբ։ «Զենիթը» հռչակվելու է չեմպիոն, թիմերն ստանալու են եվրագավաթներին մասնակցելու իրավունք, իսկ առաջնությունը ոչ մի թիմ չի լքի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի առաջնության հաջորդ մրցաշրջանին կարող են մասնակցել 18 թիմեր, եթե «Ռոտորն» ու «Խիմկին» արտոնագիր ստանան։ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանին մասնակցում է 16 թիմ։

Այսպիսով՝ «Զենիթն» ու «Լոկոմոտիվը» Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք կստանան, «Կրասնոդարը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարին, Եվրոպա լիգայի խմբային փուլում հանդես կգա «Ռոստովը», իսկ ԲԿՄԱ-ն ու «Դինամոն» կմասնակցեն որակավորման մրցաշարին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ադիլ Ռամին խզել է պայմանագիրը «Սոչիի» հետ. Ակումբը աշխատավարձ չի վճարում

ՌՊԼ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը

Կարապետյանը պատմել է, թե ինչով է զբաղվում ՌՊԼ-ի դադարեցումից հետո

«Վեգան լինելու «չ»նուրբ արվեստը». Ինչպես լեհական հավը կործանեց Շյուրլեի կարիերան

Վարազդատ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ուրալում» (տեսանյութ)

Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին

«Շալկեն» խզել է պայմանագիրը Տեդեսկուի հետ, վերջինը ստանձնել է Մոսկվայի «Սպարտակի» ղեկը

Ալեքսանդր Կարապետյանի՝ ավելացված ժամանակում խփած գոլը հաղթանակ է պարգևել «Սոչիին» «Դինամոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոստովի» պաշտպանի անհավատալի ու անզուգական գործողությունը «Լոկոմոտիվի» դեմ խաղում (տեսանյութ)

Ուղիղ կարմիր քարտ «արևելյան մարտարվեստի հնարքի» համար մոսկովյան դերբիում (տեսանյութ)

«Ուրալը» ոչ-ոքի է խաղացել, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

Պաշտոնական. Անդրե Շյուրլեն հանդես կգա «Սպարտակում»

«Սոչին» պարտվեց «Զենիթին», Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ուրալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՌՊԼ-ում, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

Անզուգական տուգանային հարված «Լոկոմոտիվ» – «Ռուբին» խաղում (տեսանյութ)

«Սոչին» պարտվեց մեկնարկային խաղում, Կարապետյանի պաշտոնական նորամուտը (տեսանյութ)