-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Միլան» տեղափոխությանը՝ հաղորդում է Le Bombe di Vlad-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սերբ ֆուտբոլիստը համաձայնել է համալրել իտալական ակումբի կազմը։ Այժմ տեղափոխության վերաբերյալ պետք է պայմանավորվեն «Միլանն» ու «Ռեալը»։
Հիշեցնենք, որ այս պահին Լուկա Յովիչն ապաքինվում է ոտքի կոտրվածքից, որն ստացել է կասկածելի պայմաններում։ «Ռեալի» տրամադրած տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստը ոտքը վնասել է մարզմանը, սակայն սերբական աղբյուրները պնդում են, որ Յովիչի ոտքի կոտրվածքի պատճառն ամենևին էլ մարզումային պրոցեսը չի եղել։ Ֆուտբոլիստը վայր է ընկել իր տան ցանկապատից։
Յովիչը «Ռեալի» կազմը համալրել է նախորդ տարի։ «Արքայական ակումբը» ֆուտբոլիստին ձեռք է բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»՝ տրանսֆերի համար վճարելով 60 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման, որոնցից միայն 4-ը՝ մեկնարկային կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Յովիչը լուսանկար է հրապարակել, ապա հեռացրել այն
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո