fbpx
Բաժիններ

Աղբյուր. «Բարսելոնան» վճարումներ է կատարել լոնդոնյան գործակալությանը, գումարը փոխանցվել է Մեսիի հորը

Կատալոնական «Բարսելոնան» բրիտանական Sidefloor Limited գործակալության հաշվին վճարումներ է կատարել, սակայն Football Leaks-ի տվյալներով՝ գումարը փոխանցվել է Լիոնել Մեսիի հոր՝ Խորխե Մեսիի հաշվին: Հիշեցնենք, որ Խորխե Մեսին նաև արգենտինացի հարձակվողի գործակալն է:

Sidefloor ընկերությունը, ի դեպ, հարկերից խուսափելու սխեմայի մի մասն է կազմել, որի համար Լեոն ու նրա հայրն ավելի վաղ պատասխանատվության են ենթարկվել:

Այդ նույն ընկերությունն զբաղվում է արգենտինացու մարքեթինգային պայմանագրերով, որի դիմաց ստանում է 5-8 տոկոս փոխհատուցում: Ընկերությունը ղեկավարում է բրիտանացի Դևիդ Ուեյգուդը, որը ղեկավարել է ավելի քան 100 ընկերություն:

Կատալոնական ակումբի աուդիտն սկսվել է 2016 թվականին, երբ հարկային մարմինները պարզել են, որ թիմի բյուջեից մի քանի միլիոն եվրո վճարումներ են կատարվել Լիոնել Մեսիի բարեգործական հիմնադրամին:

Football Leaks-ի տվյալներով՝ տեսուչները պահանջել են, որ ակումբը տրամադրի Մեսիի հիմնադրամի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Ակումբի ղեկավարությունը ցույց է տվել վերջին յոթ տարիների բոլոր գործարքները հավաստող փաստաթղթերը:

Այս դեպքում կրկին Sidefloor-ն իր դերակատարումն է ունեցել: Փաստաթղթերը ցույց են տվել, որ այդ կազմակերպության հաշվին 2009 թվականի հունիսից մինչև 2014 թվականն ընդհանուր կատարվել է 6 695 005 եվրո վճարում:

Միայն 2015 թվականին է «Բարսելոնան» վճարում կատարել Խորխե Մեսիին պատկանող Limecu ընկերության հաշվին: 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականը «Բարսելոնան» Մեսիի հոր կազմակերպության հաշվին 3 ​​788 000 եվրո փոխանցում է կատարել:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Մեսին հարկերից խուսափելու համար մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 21 ամիս պայմանական ազատազրկման՝ տուգանվելով նաև գումարով: Ավելի ուշ պատժի չափը կրճատվեց մինչև 15 ամիս:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնայի» հայտացուցակն «Էյբարի» դեմ խաղի համար

Վալվերդե. «Կասկած չունեմ, որ Կլասիկոն կանցնի առանց որևէ խնդրի»

«Բարսելոնան» իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնել առաջիկա Կլասիկոյի անցկացման վերաբերյալ

Մեսին ասել է, թե ինչու Ռոնալդուի նման չի բարձրաձայնում իր նվաճումների մասին

Մեսի. «Չեմպիոնների լիգայում հաղթելը կարևոր է, բայց Լա լիգան գլխավոր մրցաշարն է»

Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Մեսին նշել է 2 թիմակցի, առանց որոնց օգնության չէր նվաճի «Ոսկե խաղակոշիկը»

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Մեսին ստացել է «Ոսկե խաղակոշիկը». Մրցանակը հանձնել են ֆուտբոլիստի որդիները (տեսանյութ)

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

«Մեսին զվարճալի տղա է, նա միշտ ուրախացնում է բոլորին». «Բարսելոնայի» նախկին դարպասապահ

Մեսին ցանկանում է, որ Ալբային «Բարսելոնայում» փոխարինի այդ ֆուտբոլիստը

Ռոնալդուն 2 անգամ գերազանցում է Մեսիին Instagram-ի եկամուտով

Անսու Ֆատին իր նորամուտն է նշել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում

Լաուտարո Մարտինեսի գործակալը հաստատել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպանի ծառայություններով