-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:
Sport24-ի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոստովը»: Վարդանյանը հայտնվել է նաև չեխական «Յաբլոնեցի» ուշադրության կենտրոնում:
Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանում Վարդանյանը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցում էր «Յաբլոնեցի» հետ: Չեխական ակումբի հետաքրքրությունը Վարդանյանի նկատմամբ ամենայն հավանականությամբ «Փյունիկի» դեմ հանդիպումներից է առաջացել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո