-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որը նախօրեին կյանքից հեռացել է սրտի կանգի պատճառով, ամիսներ առաջ նամակի միջոցով խնդրել է մահից հետո զմռսել իր մարմինը՝ հաղորդում է արգենտինական TyC Sports մարզական հեռուստաալիքը:
Լրագրող Մարտին Արևալոյի խոսքով՝ Մարադոնան մի քանի ամիս առաջ ընտանիքին ուղղված նամակում խնդրել է մահից հետո զմռսել իր մարմինը, որ «երկար տարիներ պահպանվի»:
Հաղորդվում է, որ Մարադոնայի ընտանիքը դրա մասին իմացել է միայն ժամեր առաջ և ցնցված է:
Մարադոնայի ցանկության վերաբերյալ ընտանիքը դեռևս որոշում չի կայացրել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո