Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ - VNews
Բաժիններ

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

. Ռեալը կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ - Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալն» առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի բանակցությունները ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ՝ հաղորդում է 90min-ը:

«Արքայական ակումբը» ֆրանսիացուն այս ամառ ձեռք բերելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ լուծել է Մբապեին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ դարձնելու ֆինանսական խնդիրը:

Մադրիդյան գրանդը վաղուց է ծրագրում ֆրանսիացի գոլահարին ձեռք բերելը, սակայն գիտակցում է, որ գործարքի համար գուցե ստիպված լինի սպասել մինչև 2022 թվականի ամառ:

ՊՍԺ-ն չի ցանկանում կորցնել Մբապեին հիմա, առավել ևս հաջորդ տարի անվճար, բայց ֆրանսիացիների համար դժբախտաբար, որոշումը նրանց ձեռքում չէ:

Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին: Ֆրանսիական ակումբը, եթե չկարողանա առաջիկայում նոր պայմանագիր կնքել հարձակվողի հետ, հնարավոր է՝ ձեռքից բաց թողնի նրան:

Մբապեն իր հերթին թիմին տեղեկացրել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել և սպասում է «Ռեալի» առաջարկին:

ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 150 միլիոն ֆունտ, ինչն ուղղակի անհավատալի է՝ հաշվի առնելով այն, որ կողմերի պայմանագրի ժամկետը լրանալուն մեկ տարի է մնացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

ՊՍԺ-ի հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Ջանլուիջի Դոնարումայի նորամուտը Չեմպիոնների լիգայում կկայանա այսօր

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Անելկա. «Եթե նա խաղար Անգլիայում կամ Իսպանիայում` արդեն ստացած կլիներ «Ոսկե գնդակը»

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Պոչետինո. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր երազանքն է»

Գվարդիոլա. «Ես չգիտեմ՝ ինչպես նրանց կանգնեցնել»

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Որ թիմերն են միայն հաղթանակ տոնել ազգային առաջնությունների՝ նոր մեկնարկած մրցաշրջանում

Վերատին ու Մեսին վերականգնել են մարզումները

Կամավինգա. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ»