-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։
Տեղեկություններ կան, որ թուրինյան ակումբը բաց է առաջարկների համար պորտուգալացու տրանսֆերի հարցով, սակայն Կրիշտիանուն մտադրություն չունի լքել Իտալիան։ Ռոնալդուն կենտրոնացած է իր ելույթների վրա «Յուվենտուսի» կազմում ու ցանկանում է ավարտին հասցնել պայմանագիրը ակումբի հետ, իսկ ֆուտբոլիստին ընտանիքին դուր է գալիս կյանքը Իտալիայում, այս մասին գրել է AS-ը։
Նշվում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է նաև ֆինանսական խնդիրների պատճառով։ «Կարմիր սատանաները» կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորուստներ են կրել, այդ պատճառով էլ պատրաստ չեն խոշոր գումար առանձնացնել մեկ ֆուտբոլիստի համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո