-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների շրջանում պառակտում է սկսվել՝ գրում է El Confidencial-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ սա հասունացել է այն բանից հետո, երբ թիմը դուրս մնաց Արքայական գավաթի խաղարկությունից՝ պարտվելով կարգով երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոյին»:
Զիդանի համար թիմում կան «սիրելի» և «ոչ սիրելի» ֆուտբոլիստներ: Ըստ երևույթին՝ պատճառը հենց սա, որ Զիզուն, մեծ հաշվով, ռոտացիայի դիմելու սովորություն չունի և շատ հաճախ է խաղադաշտ դուրս բերում նույն մեկնարկային կազմը:
«Ալկոյանոյին» պարտվելուց հետո «Ռեալի» խաղացողների մի մասն ակնկալում էր, որ Զիդանը կոշտ խոսակցություն է ունենալու ֆուտբոլիստների հետ, սակայն այդպես չի եղել. խոսակցությունը տևել է մոտ երկու րոպե և անցել այնպես, կարծես զարմանալի ոչինչ տեղի չէր ունեցել:
«Ռեալի» ֆուտբոլիստների մի մասը վստահում ու հավատում է Զիդանին, մյուս մասն սպասում է, թե երբ է ֆրանսիացին պաշտոնանկ արվելու:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո