-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար դեռևս առաջարկ չի ստացել՝ հաղորդում է հեղինակավոր The Guardian-ը:
Ինչպես հայտնի է, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:
«Արքայական ակումբը» պատրաստվում է մինչև օգոստոսի 8-ն իրականացնել տրանսֆերը, քանի որ այդ օրը փակվում է տրանսֆերային պատուհանն Անգլիայում: «Ռեալը» պատրաստ է Պոգբայի տրանսֆերի դիմաց 100-120 միլիոն ֆունտ հատկացնել, սակայն «մանկունիական» ակումբը ցանկանում է 170 միլիոն ֆունտ վաստակել գործարքից:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը վերջին օրերին հայտարարել է, որ ակումբում դիտարկվում է Պոգբային թիմի ավագի թևկապը վստահելու տարբերակը: Այդպիսով՝ Պոգբային միգուցե հնարավոր լինի պահել անգլիական թիմում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո