Ագուերո. «Կարծում եմ՝ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում» - VNews
Բաժիններ

Ագուերո. «Կարծում եմ՝ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»

Ագուերո. Կարծում եմ՝ Մեսին կշարունակի հանդես գալ Բարսելոնայում scaled - Ագուերո. «Կարծում եմ՝ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կատալոնական ակումբ տեղափոխության մասին: Ներկայացնում ենք հատվածներ արգենտինացի հարձակվողի ասուլիսից:

«Ես կփորձեմ լավագույնը տալ թիմին, որպեսզի կարողանանք տիտղոսներ նվաճել: Անչափ ուրախ եմ թիմին միանալու համար: «Բարսելոնան» ինձ հետաքրքրել է մանկուց, իսկ Մեսիի ներկայությունն ավելի է մեծացրել իմ հետաքրքրությունը:

Մեսիի հետ նույն թիմում խաղալը հպարտություն է: Եթե նա որոշի շարունակել ելույթներն այստեղ, ինչը, կարծում եմ, այդպես էլ կլինի, մենք կհամագործակցենք այնպես, ինչպես հավաքականում:

Չեմ ուզում խոսել գլխավոր մարզչի պաշտոնի մասին, քանի որ դա իմ գործը չէ: Թիմը որոշում կկայացնի: Ես իրավունք չունեմ նման կարծիք հայտնելու:

Երբ հայտնի դարձավ, որ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն ունեմ, ես չհապաղեցի, քանի որ ինչպես նախկինում եմ ասել, ոչ ոք չէր հապաղի:

Պրեմիեր լիգայում հաղթանակից հետո մենք ճաշեցինք, ու Պեպն ինձ ասաց. «Դու տեղափոխվում ես աշխարհի լավագույն ակումբ

Բոլորս գիտենք, որ Գվարդիոլայի ժամանումով «Սիթին» սկսեց այլ ֆուտբոլ խաղալ: Նա ցանկանում է, որ թիմն անընդհատ լինի գնդակով: Դա կարևորագույնն է: Նա ինձ ու ամբողջ թիմին դարձրեց ավելի լավը: Ամեն դեպքում ես չեմ ցանկանում խոսել նրա՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին, քանի որ դրա իրավունքը չունեմ, ու նա դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Սիթիի» հետ: Ես այն մարդը չեմ, որ պետք է խոսի մարզչի մասին»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Ագուերոյի խոսքը:

Ագուերոյի՝ «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագրի մանրամասները

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտան այցելել է «Բարսելոնայի» ճամբար (ֆոտո)

Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

Դեպայի շքեղ գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)

Կոուտինյոյի և Գրիզմանի իրավիճակը կտրուկ փոխվում է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

«Բարսելոնան» նամակ է ուղարկել իր 4 ֆուտբոլիստի․ որոշումը նրանց դժգոհությունն է առաջացրել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Հանրահայտ ֆուտբոլիստը կաշխատի Լա լիգա TV-ում

«Բարսելոնայի» նախկին հարձակվողն ավարտեց կարիերան

Հարոյան. «Հուսով եմ՝ կկարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները»

Դեստը մերժել է «Բավարիայի» առաջարկը հանուն «Բարսելոնայի»

«Բարսելոնայում» Դեպայը որ դիրքում է խաղալու. Մեմֆիսի պատասխանը

Լապորտան հատուկ պատճառով «Բարսելոնայի» հետ չի մեկնել Գերմանիա

Վերջին տասնամյակում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած ակումբները

Հայտնի է՝ երբ Մեսին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Կումանը չեղարկել է 2 տրանսֆեր